- Գյուլագարակ, Լոռի
- Երևանից 129 կմ
- Հնվ - Դկտ
Տորմակավանքը կամ Տորմակ եկեղեցին գտնվում է Ստեփանավանի դենդրոայգու մոտակայքում, դենդրոայգի տանող ճանապարհի եզրին:
Այն 5-6 դարի եկեղեցի է, որը գտնվում է կիսավեր վիճակում: Եկեղեցին ներսից և դրսից երեսպատված է բազալտի սրբատաշ քարերով։ Եկեղեցին ունեցել է պարիսպներ, որոնք գրեթե չեն պահպանվել:
Հատկանշական է, որ 1962 թվականի «Հայֆիլմ» կինոստուդիայի «Տերն ու ծառան» ֆիլմի մի քանի դրվագներ նկարահանվել են Տորմակավանքում:
Եկեղեցու անմիջապես հարևանությամբ կա սոճիների հրաշալի ծառուղի, որտեղ կարելի է շատ գեղեցիկ ֆոտոշարք անել: