Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն
Հաղթանակի զբոսայգի / Այցելեք հսկայական Մայր Հայաստան հուշարձան եւ Հաղթանակի զբոսայգի, որտեղից նաև կվայելեք Երեւանի հրաշալի համայնապատկեր
Կասկադ համալիր / Բարձրացեք Կասկադ համալիրի հսկայական սանդուղքներով, որի գագաթից կտեսնեք Երեւան քաղաքի հիանալի համայնապատկեր: Համալիրի տարածքում գործում է ժամանակակից արվեստի թանգարան: Իսկ Գաֆեսճյան Քանդակների Այգում կտեսնեք տարբեր հայտնի արձանների բնօրինակներ
Հայաստանի Պատմության Թանգարան / Հայաստանի պատմության թանգարանը պահպանում եւ ցուցադրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը եւ մշակույթը ներկայացնող նմուշներ եւ հավաքածուներ. պալեոլիտի ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերի մոտ 400000 պատմական եւ մշակութային առարկաներ
ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան / Իր լեգենդար կոնյակներով հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը հիմնադրվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում` 1887թ.-ն: 1900թ.-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում գործարանի արտադրանքը զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշերի վրա «Cognac» բառը գրելու բացառիկ իրավունք: Իսկ 1945թ.-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած Դվին կոնյակը
Մեգերյան Կարպետ թանգարան / Մուտք գործեք եզակի հայկական դիզայնի գորգերի հեքիաթը տարբեր մարզերից և տարբեր դարերից
Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ
Արմենիա Վայն գինեգործարան / Արմենիա Վայն գինու գործարանը Հայաստանում ամենամեծն է` կառուցված հայկական դասական ճարտարապական ոճով
Հայոց այբուբենի հուշարձան / Հայկական այբուբենի այս անսովոր հուշարձանը բաղկացած է հայկական 39 տառատեսակների 2 մետր բարձրությամբ տուֆե զարդաքանդակներից
Սաղմոսավանք / Սաղմոսավանքը 13-րդ դարի բացառիկ վանական համալիր է, որը գտնվում է Քասախի վեհ կիրճի բարձրադիր հատվածում: Քանի որ «սաղմոս» բառը նշանակում է հոգեւոր երգ, իսկ եկեղեցու ակուստիկան զարմանալի է, այն անվանվել է Սաղմոսավանք
3Օր
Խոր Վիրապի վանք / Վանքի անվանումը նշանակում է «խոր փոս»: Բաց մի թողեք ստորգենտյա զնդանը, որտեղ 287-301թթ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Խոր Վիրապ վանքից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը
Արենի-1 քարանձավ / Արենի-1-ը քարանձավային համալիր է, որտեղ հայտնաբերվել են աշխարհում հնագույն՝ 5500 տարեկան կաշվե ոտնամանը և հնագույն՝ 6100 տարեկան գինեգործարանը
Նորավանք / Նորավանքը 13-րդ դարի հիասքանչ վանական համալիր է, որը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված բլրի վրա
Արենի Վայն Արտ / Արենի գյուղ, որը հայտնի է իր գինիներով և էնդեմիկ սև խաղողով: Էքսկուրսիա, գինու համտես և ճաշ տեղական գինեգործարանում
Զորաց եկեղեցի / Զորաց եկեղեցին կառուցվել է 1303թ. եւ հայկական եկեղեցիների շարքում եզակի է իր ճարտարապետությամբ: Այն ունի նախասրահ, որտեղ զինվորները ձիերին նստած ստացել են եկեղեցու օրհնությունը ճակատամարտ մեկնելուց առաջ
Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը:
Դուդուկի կենդանի կատարում Գառնիում / Դուդուկը ծիրանի փայտից պատրաստված հին հայկական երաժշտական գործիք է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկն ու նրա երաժշտությունը հռչակել է որպես Մարդկանց ոչ նյութական ժառանգության արժեք
Քարերի Սիմֆոնիա / Քարերի սիմֆոնիան կամ Բազալտե երգեհոնը բնական հրաշք է, որը գտնվում է Գառնու կիրճում: Բաց մի թողնեք աշխարհում ամենագեղեցիկ բազալտե սյուները տեսնելու հնարավորությունը
Լավաշի Պատրաստում Գառնիում / Հայկական ավանդական հացը` Լավաշը, որպես մշակույթի արտահայտություն, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Մալխաս ջազ-ակումբ / Լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանի կողմից հիմնադրված «Մալխաս ջազ ակումբը» իսկական երաժշտասերների համար հանդիպումների վայր է: Կեսգիշերից հետո նվագում է տաղանդավոր վիրտուոզ Լևոն Մալխասյանը
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության: