Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն
Հայաստանի Պատմության Թանգարան / Հայաստանի պատմության թանգարանը պահպանում եւ ցուցադրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը եւ մշակույթը ներկայացնող նմուշներ եւ հավաքածուներ. պալեոլիտի ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերի մոտ 400000 պատմական եւ մշակութային առարկաներ
ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան / Իր լեգենդար կոնյակներով հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը հիմնադրվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում` 1887թ.-ն: 1900թ.-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում գործարանի արտադրանքը զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշերի վրա «Cognac» բառը գրելու բացառիկ իրավունք: Իսկ 1945թ.-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած Դվին կոնյակը
Տեռակոտա ստուդիա-արվեստանոց / Տեռակոտա ստուդիան անցկացնում է կավագործության Վարպետաց դասեր, որին կարող են մասնակցել 3-100 տարեկան անձիք. արվեստը տարիք չի հարցնում: Արվեստանոցի վարպետները կպարգևեն հանգիստ, ժպիտ և անկրկնելի հուշանվեր՝ սեփական ձեռքերով կերտված
Հանրապետության հրապարակ / Հանրապետության հրապարակը գտնվում է Երևանի սրտում և նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին: Հրապարակը զարդարում են երգող ու պարող շատրվանները, 2 թանգարան և կառավարական տպավորիչ շենքերը՝ կառուցված 1920-1950թթ-ներին: Հրապարակի կենտրոնում քարե նախշերով հսկայական սալահատակ է, որը բարձրից դիտելիս հիշեցնում է հայկական գորգ
2Օր
Չարենցի կամար / Չարենցի կամարը գտնվում է Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին: Այստեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Արարատ լեռը
Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում:
Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը:
Լավաշի Պատրաստում Գառնիում / Հայկական ավանդական հացը` Լավաշը, որպես մշակույթի արտահայտություն, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու
Հանքավան / Հանքավանը առողջարան է, որը գտնվում է Մարմարիկ գետի գեղեցիկ կիրճում: Հանգստավայրը, 1900 մ բարձրության վրա, համարվում է հարուստ բնույթ ունեցող Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերից մեկը: Հանքավանը հայտնի է նաև իր տաք ջրերով, որոնք բուժում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աղեստամոքսային և նյութափոխանակության խանգարումները: Հանքավանի ճանապարհին կա նաև մի հայտնի ջրամբար, որի մաքուր ջուրն արտացոլում է հզոր և գեղեցիկ լեռները:
3Օր

4Օր

5Օր

6Օր

7Օր
Վերնիսաժի շուկա / Վերնիսաժը բացօթյա շուկա է եւ լավագույն վայրը՝ հայկական հուշանվերներ եւ ժողովրդական արվեստի աշխատանքներ գտնելու համար
Գումի շուկա / Համեղ շուկան չորացրած մրգերի սիրահարների համար է եւ ոչ միայն...
Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության: