- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
Նկարագրություն
Ցանկության դեպքում Գառնիում կվայելեք դուդուկի կենդանի կատարում, իսկ Սևանա լճում՝ նավով շրջագայություն: Իսկ համեղ սնվելու համար մասնակիցներին սպասվում է դժվար ընտրություն, քանի որ կարելի է շատ համեղ սնվել թե Գառնիում, թե Սևանում, թե Դիլիջանում:
1Օր
Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը: |
Քարերի Սիմֆոնիա / Քարերի սիմֆոնիան կամ Բազալտե երգեհոնը բնական հրաշք է, որը գտնվում է Գառնու կիրճում: Բաց մի թողնեք աշխարհում ամենագեղեցիկ բազալտե սյուները տեսնելու հնարավորությունը |
Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում: |
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու |
Նավարկություն Սևանա լճում / |
Հին Դիլիջան թաղամաս / Դիլիջանի Շարամբեյան պատմական փողոցում կարելի է հանդիպել փայտյա պատշգամբներով երկհարկանի տներ, որոնք կառուցվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին: Փոքրիկ թաղամասի տների յուրահատուկ ճարտարապետությունը և գեղեցկությունը արտահայտում են հայտնի դիլիջանյան ոճը |
Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն / Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն |
Պարզ լիճ / Պարզ լիճը գտնվում է Դիլիջանյան խիտ անտառի սրտում: Լճի ջինջ ջրերը արտացոլում են շրջակա ծառերը ինչպես հայելին: Լճի տարածքում կարելի է զբաղվել նավարկությամբ, զիփլայնինգով եւ այլն: |
Արժեք
Անձ | Վարորդ | Գիդ և վարորդ |
---|---|---|
1-2 | AMD50000 Սեդան |
AMD85000 Սեդան |
3 | AMD50000 Սեդան |
AMD95000 Մինիվեն |
4-6 | AMD61000 Մինիվեն |
AMD95000 Մինիվեն |
7 | AMD61000 Մինիվեն |
AMD155000 Միկրոավտոբուս |
8-17 | AMD118000 Միկրոավտոբուս |
AMD155000 Միկրոավտոբուս |
* Նշված է ընդհանուր արժեքը
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ օդորակիչով
- Դիմավորում և ճանապարհում հյուրանոց