+374 77 26-24-20

Առագաստանավով զբոսանք Սևանա լճի Արտանիշի ծոցում

  • Արտանիշ, Գեղարքունիք
  • Երևանից 135 կմ
  • Մյս - Հկտ

Նավարկությունը իրականացվում է Սևանա լճի Արտանիշի ծոցում, որտեղից սկսվում է Մեծ Սևանը: Այստեղ տեղանքը քամոտ է, որը նպաստում է առագաստանավով նավարկությանը։ Մասնակիցներին սպասվում է հաճելի և անմոռանալի նավարկություն:

Երթուղին անցնում է գեղեցիկ լողափերի երկայնքով և հասնում մինչև Արտանիշի թերակղզի: Նավարկության ամբողջ ընթացքում երևում են Սևանի լեռնաշղթան և Արտանիշ լեռը:

Ցանկացողներին նավապետը կարող է որոշ ժամանակով վստահել առագաստանավի ղեկը, ինչպես նաև սովորեցնել կառավարել առագաստը։

Սովորաբար նավարկությունը տևում է 1 ժամ: Անհրաժեշտության դեպքում կարող ենք առաջարկել ավելի երկար, նույնիսկ գիշերակացով 2-օրյա նավարկություն, որը կներառի Սևանա լճի տեսարժան վայրերը:
Մասնակիցների առավելագույն քանակը կարող է լինել 6 անձ։

Այլ տեսարժան վայրեր Արտանիշ գյուղում