- Դրախտիկ, Գեղարքունիք
- Երևանից 102 կմ
- Ապր - Նյմ
Ձիարշավի երթուղին սկսվում է Դրախտիկ գյուղից և շարունակվում է դեպի Արեգունի լեռներ: Դրախտիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հարևանությամբ, Երևանից 100 կմ հեռավորության վրա:
Մինչև Ձիարշավը սկսվելը մասնակիցներին սպասվում է հյուրասիրություն, ապա ծանոթություն ձիերի հետ:
Փորձառու ուղեկցորդի հետ միասին մասնակիցները բարձրանում են Արեգունի լեռները, որտեղ առաջին կանգառը տպավորիչ Արծվի ժայռն է: Ժայռի եզրին ձիով կանգնելը անմոռանալի զգացմունքներ է պարգևում:
Երթուղին շարունակվում է Սևանա լճի ուղղությամբ, որի վերջում լինելու է երկրորդ կանգառը: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սևանա լիճը:
Այնուհետև մասակիցները մի փոքր այլ երթուղով վերադառնում են Դրախտիկ:
Երթուղու երկարությունը 5-6 կմ է, իսկ տևողությւնը՝ 2-3 ժամ:
Ցանկության դեպքում երթուղին կարող է շարունակվել դեպի Դրախտիկի անտառներ(7-9 ժամ) և Սևանա լճի ափին(գիշերակաց վրաններով):
Հատկանշական է, որ արշավին մասնակցող բոլոր ձիերը էգ են: Էգ ձիերը ավելի հանգիստ և ենթարկվող են: Նրանք բոլորը խնամված են և սովորեցված ձիարշավի համար:
Արշավի ավարտին կարելի է ճաշել և ընթրել տեղի հացատանը, իսկ երեկոյան խարույկի շուրջ հաճելի ժամանակ անցկացնել:
Ձիարշավին կարելի է մասնակցել խմբով կամ կոլեկտիվով: