+374 77 26-24-20

Ձիավարշավ Գառնիի ձորում

  • Գառնի, Կոտայք
  • Երևանից 28 կմ
  • Հնվ - Դկտ

Այս անմոռանալի ձիարշավը սկսվում է Գառնիի ձորում գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի մոտակայքից: Ձիարշավի սկզբում կվայելեք բնության այս հրաշքը, որց հետո երթուղին կձգվի դեպի Գառնիի ձորի խորքը՝ Ազատ գետի հունով դեպի վար:
Երթուղին հարուստ է Գառնու ձորի գեղեցիկ բնապատկերներով: Ձիարշավի ամբողջ ընթացքում ձեզ կուղեկցեն Ազատ գետի ձայնը և տպավորիչ ժայռերը:
Ձորում հոսում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ, որոնք կհագեցնեն ձեր ծարավը: Շատ հաճելի է գետի ափին հանգստանալը, պիկնիկ անելը:

Երթուղին անցնում է գրունտային ճանապարհով, որտեղ չկան վերելքներ և վայրէջքներ: Այդ պատճառով ձիարշավը կարելի է անցկացնել տարվա բոլոր եղանակներին և հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ քառատրոփ վազքի սիրահարների համար: Ձիարշավին կարելի է մասնակցել խմբով կամ կոլեկտիվով:

Երթուղու առավելագույն երկարությունը 20 կմ է, իսկ տևողությունը՝ մոտ 6 ժամ:
Ցանկության դեպքում կարելի է ձիարշավը անցկացնել ավելի կարճ ժամանակով:

Գրավչություններ մոտակայքում