+374 77 26-24-20

Մեկօրյա տուր դեպի Գառնի - Գեղարդ

  • Դասական տուրեր
  • 1 օր
  • Հնվ - Դկտ

Նկարագրություն

Գառնի - Գեղարդ ուղղությունը Հայաստանի թերևս ամենահայտնի տուրիստական ուղղությունն է: Այն ներառում է տպավորիչ և բազմատեսակ տուրիստական գրավչություններ: Երթուղին բավական մոտ է Երևանին և երթուղու ամբողջ երկարությունը կազմում է շուրջ 100 կմ:
Տուրի ընթացքում կարող եք մասնակցել լավաշի պատրաստման վարպետաց դասի, ինչպես նաև ճաշել Գառնիի ռեստորաններից մեկում: Ցանկության դեպքում կարող եք նաև վայելել դուդուկի կենդանի կատարում Գառնիի տաճարում: Ակտիվ հանգստի սիրահարները կարող են Գառնիի տաճարից քայլեով հասնել դեպի Գառնիի ձոր և Քարերի սիմֆոնիա, ինչպես նաև ձիավարել Գառնիի ձորում: Այս երթուղին շատ տպավորիչ է նաև երեկոյան, քանի որ երեկոյան ժամերին Գառնիի տաճարը և Քարերի սիմֆոնիայի տարածքը լուսավորվում են և ստանում յուրահատուկ գեղեցկություն:
Գառնի - Գեղարդ երթուղուն կարելի է ավելացնել մոտակայքում գտնվող այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսին են Ազատի ջրամբարը, Խոր Վիրապի վանքը կամ Վարպետ Լևոնի ձեռակերտ քարանձավը:

1Օր

Չարենցի կամար / Չարենցի կամարը գտնվում է Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին: Այստեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Արարատ լեռը
Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը:
Դուդուկի կենդանի կատարում Գառնիում / Դուդուկը ծիրանի փայտից պատրաստված հին հայկական երաժշտական գործիք է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկն ու նրա երաժշտությունը հռչակել է որպես Մարդկանց ոչ նյութական ժառանգության արժեք
Քարերի Սիմֆոնիա / Քարերի սիմֆոնիան կամ Բազալտե երգեհոնը բնական հրաշք է, որը գտնվում է Գառնու կիրճում: Բաց մի թողնեք աշխարհում ամենագեղեցիկ բազալտե սյուները տեսնելու հնարավորությունը
Լավաշի պատրաստման վարպետաց դաս / Հայկական ավանդական հացը` Լավաշը, որպես մշակույթի արտահայտություն, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում:

* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:

Արժեք


Անձ Վարորդ Գիդ-վարորդ Գիդ և վարորդ
1-2 AMD25000
Սեդան
AMD40000
Սեդան
AMD55000
Սեդան
3 AMD25000
Սեդան
AMD40000
Սեդան
AMD60000
Մինիվեն
* Նշված է ընդհանուր արժեքը

Ներառում է

  • Հարմարավետ տրանսպորտ և պրոֆեսիոնալ վարորդ
  • Օդորակիչ
  • Ջուր

Չի ներառում

  • Մուտքի տոմս - 1500 AMD Գառնու Տաճար (Օր 1)
  • Արժեք - Դուդուկի կենդանի կատարում Գառնիում (Օր 1)
  • Արժեք - Լավաշի պատրաստման վարպետաց դաս (Օր 1)