- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
Նկարագրություն
Տուրի ընթացքում կարող եք մասնակցել լավաշի պատրաստման վարպետաց դասի, ինչպես նաև ճաշել Գառնիի ռեստորաններից մեկում: Ցանկության դեպքում կարող եք նաև վայելել դուդուկի կենդանի կատարում Գառնիի տաճարում: Ակտիվ հանգստի սիրահարները կարող են Գառնիի տաճարից քայլեով հասնել դեպի Գառնիի ձոր և Քարերի սիմֆոնիա, ինչպես նաև ձիավարել Գառնիի ձորում: Այս երթուղին շատ տպավորիչ է նաև երեկոյան, քանի որ երեկոյան ժամերին Գառնիի տաճարը և Քարերի սիմֆոնիայի տարածքը լուսավորվում են և ստանում յուրահատուկ գեղեցկություն:
Գառնի - Գեղարդ երթուղուն կարելի է ավելացնել մոտակայքում գտնվող այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսին են Ազատի ջրամբարը, Խոր Վիրապի վանքը կամ Վարպետ Լևոնի ձեռակերտ քարանձավը:
1Օր
Չարենցի կամար / Չարենցի կամարը գտնվում է Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին: Այստեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Արարատ լեռը |
Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում: |
Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը: |
Դուդուկի կենդանի կատարում Գառնիում / Դուդուկը ծիրանի փայտից պատրաստված հին հայկական երաժշտական գործիք է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկն ու նրա երաժշտությունը հռչակել է որպես Մարդկանց ոչ նյութական ժառանգության արժեք |
Լավաշի պատրաստման վարպետաց դաս / Հայկական ավանդական հացը` Լավաշը, որպես մշակույթի արտահայտություն, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում |
Ռեստորան Սերգեյի մոտ / Ճաշ Գառնի գյուղի կոլորիտային ռեստորանում |
Քարերի Սիմֆոնիա / Քարերի սիմֆոնիան կամ Բազալտե երգեհոնը բնական հրաշք է, որը գտնվում է Գառնու կիրճում: Բաց մի թողնեք աշխարհում ամենագեղեցիկ բազալտե սյուները տեսնելու հնարավորությունը |
Արժեք
Անձ | Վարորդ | Գիդ-վարորդ | Գիդ և վարորդ |
---|---|---|---|
1-2 | AMD26000 Սեդան |
AMD41000 Սեդան |
AMD62000 Սեդան |
3 | AMD26000 Սեդան |
AMD41000 Սեդան |
AMD67000 Մինիվեն |
4-6 | AMD32000 Մինիվեն |
AMD47000 Մինիվեն |
AMD68000 Մինիվեն |
7 | AMD32000 Մինիվեն |
AMD47000 Մինիվեն |
AMD82000 Միկրոավտոբուս |
8-17 | AMD48000 Միկրոավտոբուս |
AMD82000 Միկրոավտոբուս |
* Նշված է ընդհանուր արժեքը
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ օդորակիչով
- Դիմավորում և ճանապարհում հյուրանոց
- Վարորդի/գիդի ճաշ - Ռեստորան Սերգեյի մոտ
Չի ներառում
- Մուտքի տոմս - Գառնու Տաճար
- Արժեք - Դուդուկի կենդանի կատարում Գառնիում
- Արժեք - Լավաշի պատրաստման վարպետաց դաս
- Ճաշ - Ռեստորան Սերգեյի մոտ
- Մուտքի տոմս - Քարերի Սիմֆոնիա