- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
1Օր
Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ |
Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում |
Մեծամորի հնավայր և թանգարան / Մեծամորը Մերձավոր Արևելքի բացառիկ հնավայրերից մեկն է: Հնավայրի հարուստ ժառանգության մեջ աչքի են ընկնում մ.թ.ա. 2րդ հազարամյակի ֆալոսները, Բրոնզի դարի մետաղաձուլական համալիրը և Հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկյա գտածոն: |
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր / Հուշարձանը կառուցված է Սարդարապատի ճակատամարտի վայրում: Այն նվիրված է 1918 թվականին թուրքական բանակի նկատմամբ հայկական բանակի տարած հաղթանակին: |
Հայաստանի ազգագրության թանգարան / Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան: Թանգարանը գտնվում է Սարդարապատի հուշահամալիրի տարածքում: |