- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
Նկարագրություն
Երթուղու առաջին կանգառը Զվարթնոցի տաճարն է, որից հետո կայցելեք Հայաստանի հոգևոր մայրաքաղաք՝ Էջմիածին: Այնուհետև Էջմիածնից երթուղին հասնում է Մեծամորի հնավայր, որի թողած հարուստ պատմամշակութային ժառանգությունը թվագրվում է բրոնզի դարից մինչև ուշ միջնադար: Այստեղ դուք կտեսնեք մ.թ.ա. 2րդ հազարամյակի ֆալոսներ, ժայռերի մեջ կառուցված Բրոնզի դարի մետաղաձուլական համալիր: Իսկ հնավայրի թանգարանում պահվում է մոտ 5000 տարի առաջ պատրաստված ոսկյա զարդ, որը Հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկյա գտածոն է: Երթուղու վերջին կանգառը Սարդարապատի հուշահամալիրն է, որը հայ ժողովրդի ազատագրական պայքարի գլխավոր խերհրդանիշներից մեկն է:
Էքսկուրսիան հնարավորություն է ընդեռում բացի Մեծամորի հնավայրի թանգարանից այցելել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան և Հայաստանի ազգագրության պետական թանգարան(Սարդարապատ):
1Օր
Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ |
Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում |
Մեծամորի հնավայր և թանգարան / Մեծամորը Մերձավոր Արևելքի բացառիկ հնավայրերից մեկն է: Հնավայրի հարուստ ժառանգության մեջ աչքի են ընկնում մ.թ.ա. 2րդ հազարամյակի ֆալոսները, Բրոնզի դարի մետաղաձուլական համալիրը և Հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկյա գտածոն: |
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր / Հուշարձանը կառուցված է Սարդարապատի ճակատամարտի վայրում: Այն նվիրված է 1918 թվականին թուրքական բանակի նկատմամբ հայկական բանակի տարած հաղթանակին: |
Հայաստանի ազգագրության թանգարան / Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան: Թանգարանը գտնվում է Սարդարապատի հուշահամալիրի տարածքում: |
Արժեք
Անձ | Վարորդ | Գիդ և վարորդ |
---|---|---|
1-2 | AMD39000 Սեդան |
AMD74000 Սեդան |
3 | AMD39000 Սեդան |
AMD79000 Մինիվեն |
4-6 | AMD44000 Մինիվեն |
AMD79000 Մինիվեն |
7 | AMD44000 Մինիվեն |
AMD118000 Միկրոավտոբուս |
8-17 | AMD84000 Միկրոավտոբուս |
AMD118000 Միկրոավտոբուս |
* Նշված է ընդհանուր արժեքը
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ օդորակիչով
- Դիմավորում և ճանապարհում հյուրանոց