- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
Նկարագրություն
Առաջին կանգառը Արարատի մարզի Խոր Վիրապի վանքն է, որից հետո երթուղին հասնում է Վայոց ձորի մարզ, որը հայտնի է զարգացած գինեգործությամբ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ: Տուրը հնավարություն է տալիս այցելել տեղի գինեգործարան և համտեսել խաղողի էնդեմիկ տեսակներից պատրաստված գինիներ: Հայկական մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար կարող եք մասնակցել խաչքարագործության վարպետաց դասի:
Խոր Վիրապ - Արենի երթուղուն կարելի է ավելացնել Թանահատի վանքը, պատմական Եղեգիս գյուղը և առողջարանային Ջերմուկ քաղաքը:
*Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
1Օր
Խոր Վիրապի վանք / Վանքի անվանումը նշանակում է «խոր փոս»: Բաց մի թողեք ստորգենտյա զնդանը, որտեղ 287-301թթ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Խոր Վիրապ վանքից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը |
Արենի-1 քարանձավ / Արենի-1-ը քարանձավային համալիր է, որտեղ հայտնաբերվել են աշխարհում հնագույն՝ 5500 տարեկան կաշվե ոտնամանը և հնագույն՝ 6100 տարեկան գինեգործարանը |
Այցելություն տեղական գինեգործարան / Էքսկուրսիա և համտես |
Նորավանք / Նորավանքը 13-րդ դարի հիասքանչ վանական համալիր է, որը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված բլրի վրա |
Արժեք
Անձ |
---|
* Նշված է ընդհանուր արժեքը
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ և պրոֆեսիոնալ վարորդ
- Օդորակիչ
- Ջուր
Չի ներառում
- Մուտքի տոմս և էքսկուրսավարի ծառայություն - 1500 AMD Արենի-1 քարանձավ (Օր 1)