- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
Նկարագրություն
Առաջին կանգառը Արարատի մարզի Խոր Վիրապի վանքն է, որից հետո երթուղին հասնում է Վայոց ձորի մարզ, որը հայտնի է զարգացած գինեգործությամբ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ: Տուրը հնավարություն է տալիս այցելել տեղի գինեգործարան և համտեսել խաղողի էնդեմիկ տեսակներից պատրաստված գինիներ: Հայկական մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար կարող եք մասնակցել խաչքարագործության վարպետաց դասի:
Խոր Վիրապ - Արենի երթուղուն կարելի է ավելացնել նաև առողջարանային Ջերմուկ քաղաքը կամ պատմական Եղեգիս գյուղը:
1Օր
Խոր Վիրապի վանք / Վանքի անվանումը նշանակում է «խոր փոս»: Բաց մի թողեք ստորգենտյա զնդանը, որտեղ 287-301թթ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Խոր Վիրապ վանքից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը |
Արենի-1 քարանձավ / Արենի-1-ը քարանձավային համալիր է, որտեղ հայտնաբերվել են աշխարհում հնագույն՝ 5500 տարեկան կաշվե ոտնամանը և հնագույն՝ 6100 տարեկան գինեգործարանը |
Արենի Վայն Արտ / Ճաշ Արենի գյուղի կոլորիտային ռեստորանում |
Այցելություն տեղական գինեգործարան / Էքսկուրսիա և համտես |
Նորավանք / Նորավանքը 13-րդ դարի հիասքանչ վանական համալիր է, որը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված բլրի վրա |
Խաչքարագործության վարպետաց դաս / Խաչքարագործությունը քարի վրա խաչ քանդակելու արվեստ է: Արվեստի այս տեսակը հայկական է և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Վարպետաց դասի ավարտին նվեր կստանաք ձեր քանդակած խաչքարը: |
Արժեք
Անձ | Վարորդ | Գիդ և վարորդ |
---|---|---|
1-2 | AMD44000 Սեդան |
AMD80000 Սեդան |
3 | AMD44000 Սեդան |
AMD85000 Մինիվեն |
4-6 | AMD50000 Մինիվեն |
AMD85000 Մինիվեն |
7 | AMD50000 Մինիվեն |
AMD128000 Միկրոավտոբուս |
8-17 | AMD95000 Միկրոավտոբուս |
AMD128000 Միկրոավտոբուս |
* Նշված է ընդհանուր արժեքը
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ օդորակիչով
- Դիմավորում և ճանապարհում հյուրանոց
- Վարորդի/գիդի ճաշ - Արենի Վայն Արտ
Չի ներառում
- Մուտքի տոմս և գիդի ծառայություն - 1500 AMD Արենի-1 քարանձավ
- Ճաշ - Արենի Վայն Արտ
- Էքսկուրսիա և համտես - Այցելություն տեղական գինեգործարան