- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
1Օր
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է |
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու |
Հին Դիլիջան թաղամաս / Դիլիջանի Շարամբեյան պատմական փողոցում կարելի է հանդիպել փայտյա պատշգամբներով երկհարկանի տներ, որոնք կառուցվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին: Փոքրիկ թաղամասի տների յուրահատուկ ճարտարապետությունը և գեղեցկությունը արտահայտում են հայտնի դիլիջանյան ոճը |
Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն / Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն |
Պարզ լիճ / Պարզ լիճը գտնվում է Դիլիջանյան խիտ անտառի սրտում: Լճի ջինջ ջրերը արտացոլում են շրջակա ծառերը ինչպես հայելին: Լճի տարածքում կարելի է զբաղվել նավարկությամբ, զիփլայնինգով եւ այլն |
Հաղարծնի վանք / Հաղարծինի վանական համալիրը կառուցվել է 10-14-րդ դարերում: Համալիրը գտնվում է Դիլիջանի ազգային պարկի փարթամ անտառապատ լեռներում |
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության:
Անձ |
---|
* Նշված է ընդհանուր արժեքը
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ և պրոֆեսիոնալ վարորդ
- Օդորակիչ
- Ջուր
Չի ներառում
- Մուտքի տոմս - 500 AMD Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն (Օր 1)