+374 77 26-24-20

Տուր դեպի Սևան և Դիլիջան

  • Դասական տուրեր
  • 1 օր
  • Հնվ - Դկտ

1Օր

Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու
Հին Դիլիջան թաղամաս / Դիլիջանի Շարամբեյան պատմական փողոցում կարելի է հանդիպել փայտյա պատշգամբներով երկհարկանի տներ, որոնք կառուցվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին: Փոքրիկ թաղամասի տների յուրահատուկ ճարտարապետությունը և գեղեցկությունը արտահայտում են հայտնի դիլիջանյան ոճը
Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն / Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն
Պարզ լիճ / Պարզ լիճը գտնվում է Դիլիջանյան խիտ անտառի սրտում: Լճի ջինջ ջրերը արտացոլում են շրջակա ծառերը ինչպես հայելին: Լճի տարածքում կարելի է զբաղվել նավարկությամբ, զիփլայնինգով եւ այլն
Հաղարծնի վանք / Հաղարծինի վանական համալիրը կառուցվել է 10-14-րդ դարերում: Համալիրը գտնվում է Դիլիջանի ազգային պարկի փարթամ անտառապատ լեռներում
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության:

Անձ
* Նշված է ընդհանուր արժեքը

Ներառում է

  • Հարմարավետ տրանսպորտ և պրոֆեսիոնալ վարորդ
  • Օդորակիչ
  • Ջուր

Չի ներառում

  • Մուտքի տոմս - 500 AMD Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն (Օր 1)