- Դասական տուրեր
- 8 օր / 7 գիշեր
- Հնվ - Դկտ
1Օր
| Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում: |
| Քարերի Սիմֆոնիա / Քարերի սիմֆոնիան կամ Բազալտե երգեհոնը բնական հրաշք է, որը գտնվում է Գառնու կիրճում: Բաց մի թողնեք աշխարհում ամենագեղեցիկ բազալտե սյուները տեսնելու հնարավորությունը |
| Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը: |
| Դուդուկի կենդանի կատարում Գառնիում / Դուդուկը ծիրանի փայտից պատրաստված հին հայկական երաժշտական գործիք է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկն ու նրա երաժշտությունը հռչակել է որպես Մարդկանց ոչ նյութական ժառանգության արժեք |
| Ճաշ / |
| Ազատի ջրամբար / |
| Խոր Վիրապի վանք / Վանքի անվանումը նշանակում է «խոր փոս»: Բաց մի թողեք ստորգենտյա զնդանը, որտեղ 287-301թթ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Խոր Վիրապ վանքից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը |
| Արենի Վայն Արտ / Արենի գյուղ, որը հայտնի է իր գինիներով և էնդեմիկ սև խաղողով: Էքսկուրսիա, գինու համտես և ճաշ տեղական գինեգործարանում |
2Օր
| Նաշաճաշ հյուրանոցում / |
| Արենի-1 քարանձավ / Արենի-1-ը քարանձավային համալիր է, որտեղ հայտնաբերվել են աշխարհում հնագույն՝ 5500 տարեկան կաշվե ոտնամանը և հնագույն՝ 6100 տարեկան գինեգործարանը |
| Նորավանք / Նորավանքը 13-րդ դարի հիասքանչ վանական համալիր է, որը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված բլրի վրա |
| Բեկոր խաչքարագործություն / |
| Տաթևի վանք / Տաթեւի վանքը հայկական ճարտարապետության մարգարիտն է: Այն հիմնադրվել է 9-րդ դարում եւ եղել է միջնադարյան Հայաստանի հոգեւոր եւ կրթական կարեւորագուն կենտրոն |
| / |
| / |
3Օր
| Գորիս / Գորիս քաղաքը գտնվում է Սյունիքի մարզում և իրենից ներկայացնում է կարեւոր մշակութային եւ պատմական քաղաք: Հին Գորիսի քարե բուրգեր, Սբ. Հռիփսիմեի 4-րդ դարի բազիլիկ, հին քաղաք, թանգարաններ, թատրոն և այլն |
| Ակսել Բակունցի Տուն–Թանգարան / |
| Շաքիի ջրվեժ / Շաքիի ջրվեժը շատ գեղեցիկ է: 18մ բարձրությամբ այս հրաշքը ձեզ կզարմացնի իր գեղեցիկ տեսարանով |
| Զորաց Քարեր մեգալիթյան համալիր / Զորաց-Քարերը կամ Քարահունջը մեգալիթյան համալիր է՝ բաղկացած երկու մետր բարձրությամբ հարյուրավոր քարերից: Հնագետները եւ աստղագետները նշում են նրա նմանությունը Անգլիայի Սթոունհենջում գտնվող քարերի շրջանակների հետ |
| Սիսիան կերամիքս / |
| Զորաց եկեղեցի / Զորաց եկեղեցին կառուցվել է 1303թ. եւ հայկական եկեղեցիների շարքում եզակի է իր ճարտարապետությամբ: Այն ունի նախասրահ, որտեղ զինվորները ձիերին նստած ստացել են եկեղեցու օրհնությունը ճակատամարտ մեկնելուց առաջ |
| Եղեգիսի միջնադարյան հրեական գերեզմանատուն / |
| Արևի հյուրանոց / Առաջին կոնտեյներ հյուրանոցը Հայաստանում՝ ժամանակակից ճարտարապետական լուծումներով: Սենյակներում հեռուստացույց և Wi-Fi չկա: Աստղադիտում, կենդանադիտում, էկո սնունդ, գինի... |
4Օր
| Նաշաճաշ հյուրանոցում / |
| Օրբելյանների իջևանատուն / Ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա գտնվող Օրբելյանների քարավանատունը ամենալավ պահպանվածն է ողջ երկրում |
| Միքաելյանների ընտանեկան ֆերմա / Ֆերման մասնագիտացված է կաթնամթերքի արտադրության և վերամշակման մեջ՝ մասնավորապես պանրի արտադրության. գինով պանիր, կոնյակով պանիր և այլն: Ֆերման այցելուների համար ունի ընդարձակ եւ հարմարավետ տարածք |
| Նորատուսի գերեզմանատուն / Սա խաչքարերի ամենամեծ հավաքածուն է: Պատմության համաձայն, Լենկթեմուրի արշավանքի ժամանակ գյուղացիները խաչքարերի վրա հագցնում են զինվորական հագուստ, սաղավարտ և ամրացնում զենքեր: Հեռվից խաչքարերի բազմությունը նմանվում է բազմամարդ բանակի, ինչի արդյունքում թշնամու բանակը նահանջում է |
| Հայրավանք / Սևանա լճի ափի ժայռերին տեղակայված գեղատեսիլ Հայրավանքը կառուցվել է 9-12 դարերում: Հնագիտական պեղումների արդյունքում վանքի մոտակայքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր, որը թվագրվում է վաղ բրոնզե դարաշրջանին |
| «Ծաղկունք» ռեստորան և գլխատուն / |
| Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու |
| Տուն Արմենի B&B / |
5Օր
| Դիլիջան / Դիլիջանը առողջարանային քաղաք է, որը կառուցվել է Դիլիջանի ազգային պարկում: Այն աշխարհի եզակի քաղաքներից է, որը գտնվում է ազգային պարկի տարածքում: Բնություն, մշակույթ, պատմություն, խոհանոց, ՍՊԱ... |
| Հաղարծնի վանք / Հաղարծինի վանական համալիրը կառուցվել է 10-14-րդ դարերում: Համալիրը գտնվում է Դիլիջանի ազգային պարկի փարթամ անտառապատ լեռներում |
| Պարզ լիճ / Պարզ լիճը գտնվում է Դիլիջանյան խիտ անտառի սրտում: Լճի ջինջ ջրերը արտացոլում են շրջակա ծառերը ինչպես հայելին: Լճի տարածքում կարելի է զբաղվել նավարկությամբ, զիփլայնինգով եւ այլն: |
| Օձունի վանք / Օձունը եզակի եկեղեցի է, որը գտնվում է գեղատեսիլ վայրում: Կառույցի ամենահին մասը թվագրվում է 5-րդ դարից: Եկեղեցու հարևանությամբ կա կոթող-մահարձան, որը բավականին հազվագյուտ հուշարձան է |
| Սանահինի վանք / Սանահինի վանքը հիմնադրվել է 10-րդ դարում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 10-11դդ.-ում եղել է կարևորագույն հոգևոր, մշակութային և գիտական կենտրոն. Այն ունեցել է հարուստ գրադարան և այնտեղ դասավանդվել են հումանիտար գիտություններ, երաժշտություն և բժշկություն |
6Օր
| Հաղպատի վանք / Հաղպատը միջնադարյան վանական համալիր է, որը կառուցվել է 10 - 13-րդ դարերում: Այն ներկայացնում է հայկական կրոնական ճարտարապետության ծաղկման ամենագեղեցիկ օրինակներից մեկը: Կան նաև 11-13-րդ դարերի մի շարք հիանալի խաչքարեր: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: |
| Զարնի-Պարնի քարայր-ամրոց / Զարնի-Պարնին միջնադարյան քարայր-ամրոց է, որը կառուցվել է 10-12-րդ դարերում։ Այն բաղկացած է 3 քարանձավներից, որոնցից մեկում ժամանակին պահվել և ոչնչացումից փրկվել են Հաղպատի վանքի գրքերը. Համալիրում գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են Լոռիի կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ նմուշներ |
| Ստեփանավանի Սոճուտ դենդրոայգի / Ստեփանավան Դենդրոպարկը գեղեցիկ դենդրարիում է բազմատեսակ ծառերով եւ ծաղիկներով: Այստեղ դուք կարող եք շնչել թարմ օդ եւ զբոսնել ծառուղիով |
| Լոռի բերդ / 11-րդ դարի բերդի ավերակները 35 հա մակերեսով տարածվում են բարձրավանդակի վրա, որը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Խորը ձորը եւ 20-25 մ բարձրության պարիսպները Լոռու բերդն անմատչելի էին դարձնում |
| Գյումրի / Գյումրին մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն հումորի, մշակույթի և պատմության քաղաք է |
7Օր
| Գյումրի / Գյումրին մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն հումորի, մշակույթի և պատմության քաղաք է |
| Սև բերդ / 1834թ.-ին Նիկոլայ Առաջին կայսեր հրամանով կառուցվում է Սև բերդը՝ հաշվի առնելով Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը: Բերդն ունեցել է ստորգետնյա ուղիներ, իսկ բարձր դիրքը ապահովել է հիանալի տեսարան դեպի Գյումրի քաղաքը և շրջակայքը |
| Մարմաշենի վանք / Մարմաշենի վանական համալիրը բաղկացած է 5 եկեղեցուց և գավթից: Համալիրի ամենամեծ եկեղեցին Կաթողիկեն է, որը կառուցվել է 10-րդ դարի վերջին: Ըստ էության Կաթողիկեն այնքան լավն էր, որ որոշվեց հենց կողքին կառուցել իր փոքր պատճենը |
| Չրի Տուն / Չրի Տուն կենտրոնը զբաղվում է մրգային չրերի պատրաստմամբ եւ ոչ միայն. օրգանական մրգեր, վարպետաց դասեր, մասնակցություն բերքահավաքին եւ այլն |
8Օր
| Հայոց այբուբենի հուշարձան / Հայկական այբուբենի այս անսովոր հուշարձանը բաղկացած է հայկական 39 տառատեսակների 2 մետր բարձրությամբ տուֆե զարդաքանդակներից |
| Սաղմոսավանք / Սաղմոսավանքը 13-րդ դարի բացառիկ վանական համալիր է, որը գտնվում է Քասախի վեհ կիրճի բարձրադիր հատվածում: Քանի որ «սաղմոս» բառը նշանակում է հոգեւոր երգ, իսկ եկեղեցու ակուստիկան զարմանալի է, այն անվանվել է Սաղմոսավանք |
| Արմենիա Վայն գինեգործարան / Արմենիա Վայն գինու գործարանը Հայաստանում ամենամեծն է` կառուցված հայկական դասական ճարտարապական ոճով |
| Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում |
| Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ |
| Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն |