Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն
ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան / Իր լեգենդար կոնյակներով հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը հիմնադրվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում` 1887թ.-ն: 1900թ.-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում գործարանի արտադրանքը զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշերի վրա «Cognac» բառը գրելու բացառիկ իրավունք: Իսկ 1945թ.-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած Դվին կոնյակը
Տեռակոտա ստուդիա-արվեստանոց / Տեռակոտա ստուդիան անցկացնում է կավագործության Վարպետաց դասեր, որին կարող են մասնակցել 3-100 տարեկան անձիք. արվեստը տարիք չի հարցնում: Արվեստանոցի վարպետները կպարգևեն հանգիստ, ժպիտ և անկրկնելի հուշանվեր՝ սեփական ձեռքերով կերտված
Հանրապետության հրապարակ / Հանրապետության հրապարակը գտնվում է Երևանի սրտում և նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին: Հրապարակը զարդարում են երգող ու պարող շատրվանները, 2 թանգարան և կառավարական տպավորիչ շենքերը՝ կառուցված 1920-1950թթ-ներին: Հրապարակի կենտրոնում քարե նախշերով հսկայական սալահատակ է, որը բարձրից դիտելիս հիշեցնում է հայկական գորգ
2Օր
Սաղմոսավանք / Սաղմոսավանքը 13-րդ դարի բացառիկ վանական համալիր է, որը գտնվում է Քասախի վեհ կիրճի բարձրադիր հատվածում: Քանի որ «սաղմոս» բառը նշանակում է հոգեւոր երգ, իսկ եկեղեցու ակուստիկան զարմանալի է, այն անվանվել է Սաղմոսավանք
Հայոց այբուբենի հուշարձան / Հայկական այբուբենի այս անսովոր հուշարձանը բաղկացած է հայկական 39 տառատեսակների 2 մետր բարձրությամբ տուֆե զարդաքանդակներից
Ամբերդ / Ամբերդը 7-րդ դարի ամրոց է: Այն գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա և այդ պատճառով էլ անվանվել է Ամբերդ՝ «ամպերի ամրոց»
Ստեփանավան / Ստեփանավանը առողջավայր է` հարուստ սոճիների անտառներով, որոնք արձակում են հրաշալի բույր և հայտնի են շնչառական հիվանդությունների բուժմամբ
3Օր
Օձունի վանք / Օձունը եզակի եկեղեցի է, որը գտնվում է գեղատեսիլ վայրում: Կառույցի ամենահին մասը թվագրվում է 5-րդ դարից: Եկեղեցու հարևանությամբ կա կոթող-մահարձան, որը բավականին հազվագյուտ հուշարձան է
Հաղպատի վանք / Հաղպատը միջնադարյան վանական համալիր է, որը կառուցվել է 10 - 13-րդ դարերում: Այն ներկայացնում է հայկական կրոնական ճարտարապետության ծաղկման ամենագեղեցիկ օրինակներից մեկը: Կան նաև 11-13-րդ դարերի մի շարք հիանալի խաչքարեր: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Զարնի-Պարնի քարայր-ամրոց / Զարնի-Պարնին միջնադարյան քարայր-ամրոց է, որը կառուցվել է 10-12-րդ դարերում։ Այն բաղկացած է 3 քարանձավներից, որոնցից մեկում ժամանակին պահվել և ոչնչացումից փրկվել են Հաղպատի վանքի գրքերը. Համալիրում գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են Լոռիի կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ նմուշներ
ArmBee Honey Farm / Ալավերդի քաղաքում զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ոչ միայն համտեսել համեղ մեղր, այլև բարելավել իրենց առողջությունը ապիթերապիաի՝ մեղվաբուժության միջոցով
4Օր
Դիլիջան / Դիլիջանը առողջարանային քաղաք է, որը կառուցվել է Դիլիջանի ազգային պարկում: Այն աշխարհի եզակի քաղաքներից է, որը գտնվում է ազգային պարկի տարածքում: Բնություն, մշակույթ, պատմություն, խոհանոց, ՍՊԱ...
Պարզ լիճ / Պարզ լիճը գտնվում է Դիլիջանյան խիտ անտառի սրտում: Լճի ջինջ ջրերը արտացոլում են շրջակա ծառերը ինչպես հայելին: Լճի տարածքում կարելի է զբաղվել նավարկությամբ, զիփլայնինգով եւ այլն
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության: