Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն
Հայաստանի Պատմության Թանգարան / Հայաստանի պատմության թանգարանը պահպանում եւ ցուցադրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը եւ մշակույթը ներկայացնող նմուշներ եւ հավաքածուներ. պալեոլիտի ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերի մոտ 400000 պատմական եւ մշակութային առարկաներ
ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան / Իր լեգենդար կոնյակներով հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը հիմնադրվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում` 1887թ.-ն: 1900թ.-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում գործարանի արտադրանքը զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշերի վրա «Cognac» բառը գրելու բացառիկ իրավունք: Իսկ 1945թ.-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած Դվին կոնյակը
Ֆոտոատելիե Մարաշլեան / «Մարաշլեան» ֆոտոատելիեն հայկական ազգային և ռետրո հագուստներով առաջին ֆոտոստուդիան է Հայաստանում: Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստներով պրոֆեսիոնալ ֆոտոսեսիանները բոլորին պարգևում են անմոռանալի զգացողություններ և հիշողություններ
Ձմեռային Այգի / Պատրաստվեք այցելել հրաշալի ձմեռային ժամանցի կենտրոն. ձմեռ պապ, էլֆեր եւ հյուսիսային եղջերուներ, գեղեցիկ քանդակներ եւ մոգական տոնածառ: Այգում կան սրճարաններ, բացօթյա սահադաշտ եւ այլն երեխաների եւ մեծահասակների զվարճանքի համար
2Օր
Խոր Վիրապի վանք / Վանքի անվանումը նշանակում է «խոր փոս»: Բաց մի թողեք ստորգենտյա զնդանը, որտեղ 287-301թթ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Խոր Վիրապ վանքից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը
Արենի-1 քարանձավ / Արենի-1-ը քարանձավային համալիր է, որտեղ հայտնաբերվել են աշխարհում հնագույն՝ 5500 տարեկան կաշվե ոտնամանը և հնագույն՝ 6100 տարեկան գինեգործարանը
Նորավանք / Նորավանքը 13-րդ դարի հիասքանչ վանական համալիր է, որը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված բլրի վրա
Արենի Վայն Արտ / Արենի գյուղ, որը հայտնի է իր գինիներով և էնդեմիկ սև խաղողով: Էքսկուրսիա, գինու համտես և ճաշ տեղական գինեգործարանում
3Օր
Ծաղկաձոր / Ծաղկաձորը Հայաստանի ամենահայտնի առողջարանային հանգստավայրից մեկն է եւ գլխավոր ձմեռային հանգստավայրը, որը գրավում է լեռնադահուկային սպորտի եւ սնոուբորդի բազմաթիվ սիրահարների ամբողջ աշխարհից
Ծաղկունք հյուրատուն / Ծաղկունք հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի համանուն գյուղում՝ Սևանա լճից և Ծաղկաձոր առողջարանային քաղաքից ոչ հեռու: Այստեղ ձեզ սպասվում է ոչ միայն ջերմ ընդունելություն, այլ նաև շատ համեղ խոհանոց
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու
Մալխաս ջազ-ակումբ / Լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանի կողմից հիմնադրված «Մալխաս ջազ ակումբը» իսկական երաժշտասերների համար հանդիպումների վայր է: Կեսգիշերից հետո նվագում է տաղանդավոր վիրտուոզ Լևոն Մալխասյանը
4Օր
Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ
Արմենիա Վայն գինեգործարան / Արմենիա Վայն գինու գործարանը Հայաստանում ամենամեծն է` կառուցված հայկական դասական ճարտարապական ոճով
Հայոց այբուբենի հուշարձան / Հայկական այբուբենի այս անսովոր հուշարձանը բաղկացած է հայկական 39 տառատեսակների 2 մետր բարձրությամբ տուֆե զարդաքանդակներից
Սաղմոսավանք / Սաղմոսավանքը 13-րդ դարի բացառիկ վանական համալիր է, որը գտնվում է Քասախի վեհ կիրճի բարձրադիր հատվածում: Քանի որ «սաղմոս» բառը նշանակում է հոգեւոր երգ, իսկ եկեղեցու ակուստիկան զարմանալի է, այն անվանվել է Սաղմոսավանք
5Օր
Վերնիսաժի շուկա / Վերնիսաժը բացօթյա շուկա է եւ լավագույն վայրը՝ հայկական հուշանվերներ եւ ժողովրդական արվեստի աշխատանքներ գտնելու համար
Գումի շուկա / Համեղ շուկան չորացրած մրգերի սիրահարների համար է եւ ոչ միայն...
Չարենցի կամար / Չարենցի կամարը գտնվում է Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին: Այստեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Արարատ լեռը
Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում:
Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը:
Դուդուկի կենդանի կատարում Գառնիում / Դուդուկը ծիրանի փայտից պատրաստված հին հայկական երաժշտական գործիք է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկն ու նրա երաժշտությունը հռչակել է որպես Մարդկանց ոչ նյութական ժառանգության արժեք
Լավաշի Պատրաստում Գառնիում / Հայկական ավանդական հացը` Լավաշը, որպես մշակույթի արտահայտություն, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Վարպետ Լևոնի ձեռակերտ քարանձավ / Վարպետ Լեւոն Առաքելյանը մի երազ է տեսնում, որում մի ձայն նրան ասում է. «Լեւո՛ն, դու այս աշխարհում մի բացառիկ հրաշք կգործես...»
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության: