+374 77 26-24-20

Գաստրո տուր Հայաստանում - 8 օր

  • Դասական տուր
  • 8 օր / 7 գիշեր
  • Հնվ - Դկտ

1Օր

Երևան - Մատենադարան - ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան - Մեգերյան Կարպետ թանգարան - Հանրապետության հրապարակ

Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն
Մատենադարան / Մատենադարանը հին ձեռագրերի թանգարան է և գիտահետազոտական ինստիտուտ: Այն ունի միջնադարյան գրքերի աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը և հին հայկական ձեռագրերի ամենամեծ հավաքածուն
ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան / Իր լեգենդար կոնյակներով հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը հիմնադրվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում` 1887թ.-ն: 1900թ.-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում գործարանի արտադրանքը զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշերի վրա «Cognac» բառը գրելու բացառիկ իրավունք: Իսկ 1945թ.-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած Դվին կոնյակը
Մեգերյան Կարպետ թանգարան / Մուտք գործեք եզակի հայկական դիզայնի գորգերի հեքիաթը տարբեր մարզերից և տարբեր դարերից

2Օր

Էջմիածնի Մայր Տաճար - Զվարթնոցի տաճար - Արմենիա Վայն գինեգործարան - Lara Chocolate Gallery - Գարեջրի ակադեմիա

Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ
Արմենիա Վայն գինեգործարան / Արմենիա Վայն գինու գործարանը Հայաստանում ամենամեծն է` կառուցված հայկական դասական ճարտարապական ոճով
Lara Chocolate Gallery / Շոկոլադի վարպետության դաս
Գարեջրի ակադեմիա / Beer Academy ռեստորան-գարեջրատունը գործում է 2012թ.-ից Երևանում: Ունի իր սեփական գարեջրի արտադրությունը: Առաջին և միակ բիո գարեջուր արտադրող ընկերությունն է Հայաստանում 6 տեսակ օրգանիկ գարեջրերով

3Օր

Խոր Վիրապի վանք - Արենի-1 քարանձավ - Նորավանք - Արենի Վայն Արտ - Շաքիի ջրվեժ - Գորիս

Խոր Վիրապի վանք / Վանքի անվանումը նշանակում է «խոր փոս»: Բաց մի թողեք ստորգենտյա զնդանը, որտեղ 287-301թթ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Խոր Վիրապ վանքից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը
Արենի-1 քարանձավ / Արենի-1-ը քարանձավային համալիր է, որտեղ հայտնաբերվել են աշխարհում հնագույն՝ 5500 տարեկան կաշվե ոտնամանը և հնագույն՝ 6100 տարեկան գինեգործարանը
Նորավանք / Նորավանքը 13-րդ դարի հիասքանչ վանական համալիր է, որը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված բլրի վրա
Արենի Վայն Արտ / Արենի գյուղ, որը հայտնի է իր գինիներով և էնդեմիկ սև խաղողով: Էքսկուրսիա, գինու համտես և ճաշ տեղական գինեգործարանում
Շաքիի ջրվեժ / Շաքիի ջրվեժը շատ գեղեցիկ է: 18մ բարձրությամբ այս հրաշքը ձեզ կզարմացնի իր գեղեցիկ տեսարանով
Գորիս / Գորիս քաղաքը գտնվում է Սյունիքի մարզում և իրենից ներկայացնում է կարեւոր մշակութային եւ պատմական քաղաք: Հին Գորիսի քարե բուրգեր, Սբ. Հռիփսիմեի 4-րդ դարի բազիլիկ, հին քաղաք, թանգարաններ, թատրոն և այլն

4Օր

Տաթևի ճոպանուղի - Տաթևի վանք - Զորաց Քարեր մեգալիթյան համալիր - Հին Կամուրջ գինեգործարան - Զորաց եկեղեցի

ՏաԹևեր / Տաթևի ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը առանց կանգառի անցնում է 5752մ: Այն դեպի Տաթևի վանք տանող ամենակարճ ուղին է՝ լի գեղատեսիլ եւ տպավորիչ տեսարաններով
Տաթևի վանք / Տաթեւի վանքը հայկական ճարտարապետության մարգարիտն է: Այն հիմնադրվել է 9-րդ դարում եւ եղել է միջնադարյան Հայաստանի հոգեւոր եւ կրթական կարեւորագուն կենտրոն
Զորաց Քարեր մեգալիթյան համալիր / Զորաց-Քարերը կամ Քարահունջը մեգալիթյան համալիր է՝ բաղկացած երկու մետր բարձրությամբ հարյուրավոր քարերից: Հնագետները եւ աստղագետները նշում են նրա նմանությունը Անգլիայի Սթոունհենջում գտնվող քարերի շրջանակների հետ
Հին Կամուրջ գինեգործարան / Հին կամուրջն ընտանեկան բիզնես է` հիմնադրված 1998 թ-ին։ Առաջարկում է գործարանի տուր և համտես տեղական պանրով և մեղրով։ Կախված տարվա եղանակից, այցելուները կարող են մասնակցել խաղողաքաղին, թորմանը և շշալցմանը: Հին Կամուրջը համատեղում է հայկական և ժամանակակից գինեգործական տեխնոլոգիաներն ու սարքավորումները
Զորաց եկեղեցի / Զորաց եկեղեցին կառուցվել է 1303թ. եւ հայկական եկեղեցիների շարքում եզակի է իր ճարտարապետությամբ: Այն ունի նախասրահ, որտեղ զինվորները ձիերին նստած ստացել են եկեղեցու օրհնությունը ճակատամարտ մեկնելուց առաջ

5Օր

Օրբելյանների իջևանատուն - Նորատուսի գերեզմանատուն - Միքաելյանների ընտանեկան ֆերմա - Ծովածոց ռեստորան - Սեւանավանք - Սևանա լիճ

Օրբելյանների իջևանատուն / Ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա գտնվող Օրբելյանների քարավանատունը ամենալավ պահպանվածն է ողջ երկրում
Նորատուսի գերեզմանատուն / Սա խաչքարերի ամենամեծ հավաքածուն է: Պատմության համաձայն, Լենկթեմուրի արշավանքի ժամանակ գյուղացիները խաչքարերի վրա հագցնում են զինվորական հագուստ, սաղավարտ և ամրացնում զենքեր: Հեռվից խաչքարերի բազմությունը նմանվում է բազմամարդ բանակի, ինչի արդյունքում թշնամու բանակը նահանջում է
Միքաելյանների ընտանեկան ֆերմա / Ֆերման մասնագիտացված է կաթնամթերքի արտադրության և վերամշակման մեջ՝ մասնավորապես պանրի արտադրության. գինով պանիր, կոնյակով պանիր և այլն: Ֆերման այցելուների համար ունի ընդարձակ եւ հարմարավետ տարածք
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է

6Օր

Գյումրի - Հայոց այբուբենի հուշարձան - Ամբերդ - Սաղմոսավանք

Գյումրի / Գյումրին մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն հումորի, մշակույթի և պատմության քաղաք է
Գնթունիք հացաբուլկեղեն և խանութ / Այստեղ դուք կարող եք տեսնել, թե ինչպես են պատրաստում թոնրի հաց
Հայոց այբուբենի հուշարձան / Հայկական այբուբենի այս անսովոր հուշարձանը բաղկացած է հայկական 39 տառատեսակների 2 մետր բարձրությամբ տուֆե զարդաքանդակներից
Ամբերդ / Ամբերդը 7-րդ դարի ամրոց է: Այն գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա և այդ պատճառով էլ անվանվել է Ամբերդ՝ «ամպերի ամրոց»
Սաղմոսավանք / Սաղմոսավանքը 13-րդ դարի բացառիկ վանական համալիր է, որը գտնվում է Քասախի վեհ կիրճի բարձրադիր հատվածում: Քանի որ «սաղմոս» բառը նշանակում է հոգեւոր երգ, իսկ եկեղեցու ակուստիկան զարմանալի է, այն անվանվել է Սաղմոսավանք

7Օր

Վերնիսաժի շուկա - Գումի շուկա - Չարենցի կամար - Գեղարդի վանք - Գառնու Տաճար - Լավաշի Պատրաստում Գառնիում - Սուջուխի վարպետության դաս - Տեղական գարեջրի պատրաստում և համտես

Վերնիսաժի շուկա / Վերնիսաժը բացօթյա շուկա է եւ լավագույն վայրը՝ հայկական հուշանվերներ եւ ժողովրդական արվեստի աշխատանքներ գտնելու համար
Գումի շուկա / Համեղ շուկան չորացրած մրգերի սիրահարների համար է եւ ոչ միայն...
Չարենցի կամար / Չարենցի կամարը գտնվում է Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին: Այստեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Արարատ լեռը
Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում:
Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը:
Լավաշի Պատրաստում Գառնիում / Հայկական ավանդական հացը` Լավաշը, որպես մշակույթի արտահայտություն, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Սուջուխի վարպետության դաս / Սուջուխի վարպետության դաս, որը երբեմն անվանում են հայկական սնիկերս
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության:

Անձ
* Նշված է ընդհանուր արժեքը

Ներառում է

  • Հարմարավետ տրանսպորտ և պրոֆեսիոնալ վարորդ
  • Օդորակիչ
  • Ջուր

Չի ներառում