- Խմբային տուրեր
- 8 օր / 7 գիշեր
- Հնվ - Դկտ
1Օր
Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն |
Կասկադ համալիր / Բարձրացեք Կասկադ համալիրի հսկայական սանդուղքներով, որի գագաթից կտեսնեք Երեւան քաղաքի հիանալի համայնապատկեր: Համալիրի տարածքում գործում է ժամանակակից արվեստի թանգարան: Իսկ Գաֆեսճյան Քանդակների Այգում կտեսնեք տարբեր հայտնի արձանների բնօրինակներ |
Հանրապետության հրապարակ / Հանրապետության հրապարակը գտնվում է Երևանի սրտում և նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին: Հրապարակը զարդարում են երգող ու պարող շատրվանները, 2 թանգարան և կառավարական տպավորիչ շենքերը՝ կառուցված 1920-1950թթ-ներին: Հրապարակի կենտրոնում քարե նախշերով հսկայական սալահատակ է, որը բարձրից դիտելիս հիշեցնում է հայկական գորգ |
Հայաստանի Պատմության Թանգարան / Հայաստանի պատմության թանգարանը պահպանում եւ ցուցադրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը եւ մշակույթը ներկայացնող նմուշներ եւ հավաքածուներ. պալեոլիտի ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերի մոտ 400000 պատմական եւ մշակութային առարկաներ |
ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան / Իր լեգենդար կոնյակներով հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը հիմնադրվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում` 1887թ.-ն: 1900թ.-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում գործարանի արտադրանքը զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշերի վրա «Cognac» բառը գրելու բացառիկ իրավունք: Իսկ 1945թ.-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած Դվին կոնյակը |
Ֆոտոատելիե Մարաշլեան / «Մարաշլեան» ֆոտոատելիեն հայկական ազգային և ռետրո հագուստներով առաջին ֆոտոստուդիան է Հայաստանում: Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստներով պրոֆեսիոնալ ֆոտոսեսիանները բոլորին պարգևում են անմոռանալի զգացողություններ և հիշողություններ |
2Օր
Մատենադարան / Մատենադարանը հին ձեռագրերի թանգարան է և գիտահետազոտական ինստիտուտ: Այն ունի միջնադարյան գրքերի աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը և հին հայկական ձեռագրերի ամենամեծ հավաքածուն |
Չարենցի կամար / Չարենցի կամարը գտնվում է Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին: Այստեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Արարատ լեռը |
Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում: |
Շարականների կատարում Գեղարդում / Աստվածային երգեցողություն առանց խոսափողի միայն ժայռի մեջ փորագրված վանքի ակուստիկան |
Լավաշի Պատրաստում Գառնիում / Հայկական ավանդական հացը` Լավաշը, որպես մշակույթի արտահայտություն, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում |
Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը: |
Դուդուկի կենդանի կատարում Գառնիում / Դուդուկը ծիրանի փայտից պատրաստված հին հայկական երաժշտական գործիք է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկն ու նրա երաժշտությունը հռչակել է որպես Մարդկանց ոչ նյութական ժառանգության արժեք |
Քարերի Սիմֆոնիա / Քարերի սիմֆոնիան կամ Բազալտե երգեհոնը բնական հրաշք է, որը գտնվում է Գառնու կիրճում: Բաց մի թողնեք աշխարհում ամենագեղեցիկ բազալտե սյուները տեսնելու հնարավորությունը |
Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան / Այս վայրը հագեցած է հայկական ոգով և կոլորիտով: Այստեղ դուք կարող եք ոչ միայն այցելել ազգագրական թանգարան, այլ նաև լավ ժամանակ անցկացնել Արտ Սրճարանում: |
3Օր
Խոր Վիրապի վանք / Վանքի անվանումը նշանակում է «խոր փոս»: Բաց մի թողեք ստորգենտյա զնդանը, որտեղ 287-301թթ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Խոր Վիրապ վանքից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը |
Արենի-1 քարանձավ / Արենի-1-ը քարանձավային համալիր է, որտեղ հայտնաբերվել են աշխարհում հնագույն՝ 5500 տարեկան կաշվե ոտնամանը և հնագույն՝ 6100 տարեկան գինեգործարանը |
Նորավանք / Նորավանքը 13-րդ դարի հիասքանչ վանական համալիր է, որը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված բլրի վրա |
Բեկոր խաչքարագործություն / Խաչքարը սովորաբար մինչեւ 1,5 մ բարձրությամբ փորագրված քար է: Յուրաքանչյուր խաչքար եզակի է իր հորինվածքով: Հայկական խաչքարերի արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում |
Արենի Վայն Արտ / Արենի գյուղ, որը հայտնի է իր գինիներով և էնդեմիկ սև խաղողով: Էքսկուրսիա, գինու համտես և ճաշ տեղական գինեգործարանում |
Շաքիի ջրվեժ / Շաքիի ջրվեժը շատ գեղեցիկ է: 18մ բարձրությամբ այս հրաշքը ձեզ կզարմացնի իր գեղեցիկ տեսարանով |
Զորաց Քարեր մեգալիթյան համալիր / Զորաց-Քարերը կամ Քարահունջը մեգալիթյան համալիր է՝ բաղկացած երկու մետր բարձրությամբ հարյուրավոր քարերից: Հնագետները եւ աստղագետները նշում են նրա նմանությունը Անգլիայի Սթոունհենջում գտնվող քարերի շրջանակների հետ |
Գորիս / Գորիս քաղաքը գտնվում է Սյունիքի մարզում և իրենից ներկայացնում է կարեւոր մշակութային եւ պատմական քաղաք: Հին Գորիսի քարե բուրգեր, Սբ. Հռիփսիմեի 4-րդ դարի բազիլիկ, հին քաղաք, թանգարաններ, թատրոն և այլն |
4Օր
Հին Խնձորեսկ քարանձավային գյուղ / Հին Խնձորեսկը միջնադարյան քարանձավային գյուղ է: Ժամանակի ընթացքում մարդիկ քարանձավներից տեղափոխվել են Խնձորեսկի նոր հատված: Ներկայումս գյուղի երկու հատվածները միմյանց միացնում է 160 մետր երկարությամբ ճոճվող կամուրջը |
ՏաԹևեր / Տաթևի ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը առանց կանգառի անցնում է 5752մ: Այն դեպի Տաթևի վանք տանող ամենակարճ ուղին է՝ լի գեղատեսիլ եւ տպավորիչ տեսարաններով |
Տաթևի վանք / Տաթեւի վանքը հայկական ճարտարապետության մարգարիտն է: Այն հիմնադրվել է 9-րդ դարում եւ եղել է միջնադարյան Հայաստանի հոգեւոր եւ կրթական կարեւորագուն կենտրոն |
Հարսնաձորի դիտակետ / |
Զորաց եկեղեցի / Զորաց եկեղեցին կառուցվել է 1303թ. եւ հայկական եկեղեցիների շարքում եզակի է իր ճարտարապետությամբ: Այն ունի նախասրահ, որտեղ զինվորները ձիերին նստած ստացել են եկեղեցու օրհնությունը ճակատամարտ մեկնելուց առաջ |
Եղեգիս / |
5Օր
Օրբելյանների իջևանատուն / Ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա գտնվող Օրբելյանների քարավանատունը ամենալավ պահպանվածն է ողջ երկրում |
Նորատուսի գերեզմանատուն / Սա խաչքարերի ամենամեծ հավաքածուն է: Պատմության համաձայն, Լենկթեմուրի արշավանքի ժամանակ գյուղացիները խաչքարերի վրա հագցնում են զինվորական հագուստ, սաղավարտ և ամրացնում զենքեր: Հեռվից խաչքարերի բազմությունը նմանվում է բազմամարդ բանակի, ինչի արդյունքում թշնամու բանակը նահանջում է |
Միքաելյանների ընտանեկան ֆերմա / Ֆերման մասնագիտացված է կաթնամթերքի արտադրության և վերամշակման մեջ՝ մասնավորապես պանրի արտադրության. գինով պանիր, կոնյակով պանիր և այլն: Ֆերման այցելուների համար ունի ընդարձակ եւ հարմարավետ տարածք |
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու |
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է |
Դիլիջան / Դիլիջանը առողջարանային քաղաք է, որը կառուցվել է Դիլիջանի ազգային պարկում: Այն աշխարհի եզակի քաղաքներից է, որը գտնվում է ազգային պարկի տարածքում: Բնություն, մշակույթ, պատմություն, խոհանոց, ՍՊԱ... |
6Օր
Հին Դիլիջան թաղամաս / Դիլիջանի Շարամբեյան պատմական փողոցում կարելի է հանդիպել փայտյա պատշգամբներով երկհարկանի տներ, որոնք կառուցվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին: Փոքրիկ թաղամասի տների յուրահատուկ ճարտարապետությունը և գեղեցկությունը արտահայտում են հայտնի դիլիջանյան ոճը |
Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն / Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն |
Պարզ լիճ / Պարզ լիճը գտնվում է Դիլիջանյան խիտ անտառի սրտում: Լճի ջինջ ջրերը արտացոլում են շրջակա ծառերը ինչպես հայելին: Լճի տարածքում կարելի է զբաղվել նավարկությամբ, զիփլայնինգով եւ այլն |
Հաղարծնի վանք / Հաղարծինի վանական համալիրը կառուցվել է 10-14-րդ դարերում: Համալիրը գտնվում է Դիլիջանի ազգային պարկի փարթամ անտառապատ լեռներում |
Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն |
Մեգերյան Կարպետ թանգարան / Մուտք գործեք եզակի հայկական դիզայնի գորգերի հեքիաթը տարբեր մարզերից և տարբեր դարերից |
Մալխաս ջազ-ակումբ / Լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանի կողմից հիմնադրված «Մալխաս ջազ ակումբը» իսկական երաժշտասերների համար հանդիպումների վայր է: Կեսգիշերից հետո նվագում է տաղանդավոր վիրտուոզ Լևոն Մալխասյանը |
7Օր
Վերնիսաժի շուկա / Վերնիսաժը բացօթյա շուկա է եւ լավագույն վայրը՝ հայկական հուշանվերներ եւ ժողովրդական արվեստի աշխատանքներ գտնելու համար |
Գումի շուկա / Համեղ շուկան չորացրած մրգերի սիրահարների համար է եւ ոչ միայն... |
Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ |
Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում |
Արմենիա Վայն գինեգործարան / Արմենիա Վայն գինու գործարանը Հայաստանում ամենամեծն է` կառուցված հայկական դասական ճարտարապական ոճով |
Հայոց այբուբենի հուշարձան / Հայկական այբուբենի այս անսովոր հուշարձանը բաղկացած է հայկական 39 տառատեսակների 2 մետր բարձրությամբ տուֆե զարդաքանդակներից |
Սաղմոսավանք / Սաղմոսավանքը 13-րդ դարի բացառիկ վանական համալիր է, որը գտնվում է Քասախի վեհ կիրճի բարձրադիր հատվածում: Քանի որ «սաղմոս» բառը նշանակում է հոգեւոր երգ, իսկ եկեղեցու ակուստիկան զարմանալի է, այն անվանվել է Սաղմոսավանք |
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության:
Անձ |
---|
* Նշված է ընդհանուր արժեքը
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ և պրոֆեսիոնալ վարորդ
- Օդորակիչ
- Ջուր