- Առողջարանային տուր
- 8 օր / 7 գիշեր
- Հնվ - Դկտ
1Օր
| Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն | 
| Մատենադարան / Մատենադարանը հին ձեռագրերի թանգարան է և գիտահետազոտական ինստիտուտ: Այն ունի միջնադարյան գրքերի աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը և հին հայկական ձեռագրերի ամենամեծ հավաքածուն | 
| ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան / Իր լեգենդար կոնյակներով հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը հիմնադրվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում` 1887թ.-ն: 1900թ.-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում գործարանի արտադրանքը զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշերի վրա «Cognac» բառը գրելու բացառիկ իրավունք: Իսկ 1945թ.-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած Դվին կոնյակը | 
| Հանրապետության հրապարակ / Հանրապետության հրապարակը գտնվում է Երևանի սրտում և նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին: Հրապարակը զարդարում են երգող ու պարող շատրվանները, 2 թանգարան և կառավարական տպավորիչ շենքերը՝ կառուցված 1920-1950թթ-ներին: Հրապարակի կենտրոնում քարե նախշերով հսկայական սալահատակ է, որը բարձրից դիտելիս հիշեցնում է հայկական գորգ | 
2Օր
| Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում | 
| Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ | 
| Մաչանենց Տուն / Մաչանենց Տունը մշակութային և տուրիստական կենտրոն է, որի տարածքում գործում է թանգարան, արվեստանոց, թատրոն, գինետուն, հյուրատուն և այլն: Այն գտնվում է Էջմիածին քաղաքում, Մայր Տաճարից ոչ հեռու | 
3Օր
| Տեռակոտա ստուդիա-արվեստանոց / Տեռակոտա ստուդիան անցկացնում է կավագործության Վարպետաց դասեր, որին կարող են մասնակցել 3-100 տարեկան անձիք. արվեստը տարիք չի հարցնում: Արվեստանոցի վարպետները կպարգևեն հանգիստ, ժպիտ և անկրկնելի հուշանվեր՝ սեփական ձեռքերով կերտված | 
4Օր
| Չարենցի կամար / Չարենցի կամարը գտնվում է Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին: Այստեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Արարատ լեռը | 
| Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում: | 
| Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը: | 
| Լավաշի պատրաստման վարպետաց դաս / Հայկական ավանդական հացը` Լավաշը, որպես մշակույթի արտահայտություն, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում | 
5Օր
| Խոր Վիրապի վանք / Վանքի անվանումը նշանակում է «խոր փոս»: Բաց մի թողեք ստորգենտյա զնդանը, որտեղ 287-301թթ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Խոր Վիրապ վանքից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը | 
6Օր
| Սաղմոսավանք / Սաղմոսավանքը 13-րդ դարի բացառիկ վանական համալիր է, որը գտնվում է Քասախի վեհ կիրճի բարձրադիր հատվածում: Քանի որ «սաղմոս» բառը նշանակում է հոգեւոր երգ, իսկ եկեղեցու ակուստիկան զարմանալի է, այն անվանվել է Սաղմոսավանք | 
| Հայոց այբուբենի հուշարձան / Հայկական այբուբենի այս անսովոր հուշարձանը բաղկացած է հայկական 39 տառատեսակների 2 մետր բարձրությամբ տուֆե զարդաքանդակներից | 
| Ամբերդ / Ամբերդը 7-րդ դարի ամրոց է: Այն գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա և այդ պատճառով էլ անվանվել է Ամբերդ՝ «ամպերի ամրոց» | 
7Օր
| Վերնիսաժի շուկա / Վերնիսաժը բացօթյա շուկա է եւ լավագույն վայրը՝ հայկական հուշանվերներ եւ ժողովրդական արվեստի աշխատանքներ գտնելու համար | 
| Գումի շուկա / Համեղ շուկան չորացրած մրգերի սիրահարների համար է եւ ոչ միայն... | 
 
		         
		         
		         
		         
		         
		         
		         
		         
		         
		         
		         
		         
		         
		         
		         
		         
		        