+374 77 26-24-20

Մեկօրյա տուր դեպի Էջմիածին և Զվարթնոց

  • Դասական տուրեր
  • 1 օր
  • Հնվ - Դկտ

Նկարագրություն

Էջմիածին քաղաքը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է: Այնտեղ է գտվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանքը: Վանքի գլխավոր կրոնական կառույցը հրաշագեղ Մայր տաճարն է: Այն երկարատև վերանորոգումից հետո 2024 թվականի սեպտեմբերին վերաօծվեց և վերաբացվեց:
Էջմիածին քաղաքի տարածքում և նրա հարևանությամբ են գտնվում Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հուշարձանների մեծ մասը: Դրանք են Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոցի տաճարը, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե և Շողակաթ եկեղեցիները:
Էքսկուրսիան հրաշալի հնարավորություն է ընձեռում տեսնել Սուրբ Գեղարդը: Սուրբ Գեղարդը այն նիզակի երկաթե ծայրն է, որով հռոմեացի զինվորը խոցել է մահացած Հիսուսի կողը: Այն ցուցադրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում:
Մայր Աթոռի տարածքում է գտնվում Հայաստանի ամենահին ռեստորանը՝ Ագապե սեղանատունը: 17րդ դարում հիմնադրված սեղանատունը գործում է մինչ օրս:

1Օր

Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ
Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան / Այստեղ են պահվում Սուրբ Գեղարդը և քրիստոնեության այլ մասունքներ, հայկական մշակույթի բազմաթիվ բարձրարժեք նմուշներ:
Սուրբ Գայանե եկեղեցի /
Ագապէ Սեղանատուն / Ագապէ Սեղանատունը տարածաշրջանի հնագույն ռեստորաններից մեկն է՝ ավանդական հայկական խոհանոցով: Այն հիմանդրվել է 17-րդ դարում և նրա շենքը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի /

* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության: