+374 77 26-24-20

Մեկօրյա տուր դեպի Ծաղկաձոր և Սևան

  • Դասական տուրեր
  • 1 օր
  • Հնվ - Դկտ

Նկարագրություն

Երևանից դեպի Ծաղկաձոր - Սևան երթուղին սկսվում է ծովի մակարդակից 1000մ բարձրությունից և հասնում մինչև 1900մ: Սակայն այսքանով վերելքը չի ավարտվում, քանի որ Ծաղկաձորում ճոպանուղին ձեզ կբարձրացնի դեպի Ծաղկունյաց լեռներ, իսկ Սևանում ոտքով կբարձրանաք դեպի Սևանավանք: Ծաղկաձորի ճոպանուղուց և Սևանավանքից բացվում են հրաշալի տեսարաններ:
Երթուղին առաջարկում է նաև ակտիվ հանգստի բազմաթիվ տարբերակներ: Մասնավորապես, Ծաղկաձորում կարող եք թռչել զիփ լայնով, սահել դահուկով և սնոուբորդով, վարել կվադրոցիկլ և ձյունագնաց, իսկ Սևանա լճում նավարկել և վայելել լողափնյա հանգիստը:

1Օր

Կեչառիսի վանք / Կեչառիսի վանքը գտնվում է Ծաղկաձոր քաղաքում: Այն բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից: Վանքը կառուցվել է 11-13-րդ դարերում և եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը։
Ծաղկաձորի ճոպանուղի / Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին սկիզբ է առնում Ծաղկաձոր քաղաքի եզրից և բարձրանում դեպի Թեղենիս լեռան լանջերը: Այն ունի 4 կայան և 32 րոպեում 1966 մետր բարձրությունից հասնում է մինչև 2819 մետր բարձրության վրա:
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է
Նավարկություն Սևանա լճում /

Արժեք


Անձ Վարորդ Գիդ և վարորդ
1-2 AMD35000
Սեդան
AMD66000
Սեդան
3 AMD35000
Սեդան
AMD75000
Մինիվեն
4-6 AMD40000
Մինիվեն
AMD75000
Մինիվեն
7 AMD40000
Մինիվեն
AMD101000
Միկրոավտոբուս
8-17 AMD67000
Միկրոավտոբուս
AMD105000
Միկրոավտոբուս
* Նշված է ընդհանուր արժեքը
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:

Ներառում է

  • Հարմարավետ տրանսպորտ օդորակիչով
  • Դիմավորում և ճանապարհում հյուրանոց

Չի ներառում