- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
1Օր
Հաղթանակի զբոսայգի / Այցելեք հսկայական Մայր Հայաստան հուշարձան եւ Հաղթանակի զբոսայգի, որտեղից նաև կվայելեք Երեւանի հրաշալի համայնապատկեր |
Կասկադ համալիր / Բարձրացեք Կասկադ համալիրի հսկայական սանդուղքներով, որի գագաթից կտեսնեք Երեւան քաղաքի հիանալի համայնապատկեր: Համալիրի տարածքում գործում է ժամանակակից արվեստի թանգարան: Իսկ Գաֆեսճյան Քանդակների Այգում կտեսնեք տարբեր հայտնի արձանների բնօրինակներ |
Օպերայի և բալետի թատրոն / |
Կարապի լիճ / Կարապի լիճը գտնվում է Օպերայի և բալետի թատրոնի կողքին գտնվող այգում: Այն արհեստական է և նրան տրվել է Սևանա լճի ձևը: Տաք սեզոնին լճում կարելի է տեսնել սև և սպիտակ կարապներ, իսկ ձմռանը լճի մի մասը օգտագործվում է որպես սահադաշտ |
Հյուսիսային պողոտա / 500 մետր երկարությամբ Հյուսիսային պողոտան գտնվում է Երևանի կենտրոնում: Այն իրար է կապում Օպերայի շենքը և Հանրապետության հրապարակը |
Հանրապետության հրապարակ / Հանրապետության հրապարակը գտնվում է Երևանի սրտում և նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին: Հրապարակը զարդարում են երգող ու պարող շատրվանները, 2 թանգարան և կառավարական տպավորիչ շենքերը՝ կառուցված 1920-1950թթ-ներին: Հրապարակի կենտրոնում քարե նախշերով հսկայական սալահատակ է, որը բարձրից դիտելիս հիշեցնում է հայկական գորգ |
ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան / Իր լեգենդար կոնյակներով հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը հիմնադրվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում` 1887թ.-ն: 1900թ.-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում գործարանի արտադրանքը զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշերի վրա «Cognac» բառը գրելու բացառիկ իրավունք: Իսկ 1945թ.-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած Դվին կոնյակը |
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության:
Անձ |
---|
* Նշված է ընդհանուր արժեքը
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ և պրոֆեսիոնալ վարորդ
- Օդորակիչ
- Ջուր