+374 77 26-24-20

Մեկօրյա տուր դեպի Հաղպատ - Սանահին - Ախթալա

  • Դասական տուրեր
  • 1 օր
  • Հնվ - Դկտ

Նկարագրություն

Մեկօրյա անհատական էքսկուրսիա Երևանից դեպի Հաղպատ-Սանահին-Ախթալա: Հաղպատ-Սանահինը Լոռու մարզի թերևս ամենագրավիչ և ամենաայցելվող տուրիստական ուղղությունն է: Այս երթուղու հանդեպ անտարբեր չեն մնում նույնիսկ Վրաստան այցելող զբոսաշրջիկները և այն հաճախ ներառում են իրենց տուրիստական ծրագրում:

1Օր

Սանահինի վանք / Սանահինի վանքը հիմնադրվել է 10-րդ դարում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 10-11դդ.-ում եղել է կարևորագույն հոգևոր, մշակութային և գիտական կենտրոն. Այն ունեցել է հարուստ գրադարան և այնտեղ դասավանդվել են հումանիտար գիտություններ, երաժշտություն և բժշկություն
Զարնի-Պարնի քարայր-ամրոց / Զարնի-Պարնին միջնադարյան քարայր-ամրոց է, որը կառուցվել է 10-12-րդ դարերում։ Այն բաղկացած է 3 քարանձավներից, որոնցից մեկում ժամանակին պահվել և ոչնչացումից փրկվել են Հաղպատի վանքի գրքերը. Համալիրում գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են Լոռիի կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ նմուշներ
Mendz Er Cave /
Հաղպատի վանք / Հաղպատը միջնադարյան վանական համալիր է, որը կառուցվել է 10 - 13-րդ դարերում: Այն ներկայացնում է հայկական կրոնական ճարտարապետության ծաղկման ամենագեղեցիկ օրինակներից մեկը: Կան նաև 11-13-րդ դարերի մի շարք հիանալի խաչքարեր: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ախթալայի բերդ /
Ախթալայի վանք / 10-րդ դարում հիմնադրված Ախթալայի վանքը յուրահատուկ է նրանով, որ պահմպանվել է ֆրեսկոյի տեխնիկայով որմնանկարների վառ գույները: Վանքը պաշտպանված է միջնադարյան ամրոցի հզոր պարիսպներով և ունի հիանալի տեսարան դեպի լեռները և ձորերը
Սանահինի կամուրջ /

Արժեք


Անձ Վարորդ Գիդ և վարորդ
1-2 55000AMD
Սեդան
90000AMD
Սեդան
3 55000AMD
Սեդան
110000AMD
Մինիվեն
4-6 74000AMD
Մինիվեն
110000AMD
Մինիվեն
7 74000AMD
Մինիվեն
150000AMD
Միկրոավտոբուս
8-17 110000AMD
Միկրոավտոբուս
150000AMD
Միկրոավտոբուս
* Նշված է ընդհանուր արժեքը
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:

Ներառում է

  • Հարմարավետ տրանսպորտ օդորակիչով
  • Դիմավորում և ճանապարհում հյուրանոց

Չի ներառում

  • Մուտքի տոմս և գիդի ծառայություն - Զարնի-Պարնի քարայր-ամրոց
  • Մուտքի տոմս և գիդի ծառայություն - Mendz Er Cave