- Էկո տուր
- 11 օր / 10 գիշեր
- Մյս - Հկտ
1Օր
Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն |
Հաղթանակի զբոսայգի / Այցելեք հսկայական Մայր Հայաստան հուշարձան եւ Հաղթանակի զբոսայգի, որտեղից նաև կվայելեք Երեւանի հրաշալի համայնապատկեր |
Կասկադ համալիր / Բարձրացեք Կասկադ համալիրի հսկայական սանդուղքներով, որի գագաթից կտեսնեք Երեւան քաղաքի հիանալի համայնապատկեր: Համալիրի տարածքում գործում է ժամանակակից արվեստի թանգարան: Իսկ Գաֆեսճյան Քանդակների Այգում կտեսնեք տարբեր հայտնի արձանների բնօրինակներ |
Հայաստանի Պատմության Թանգարան / Հայաստանի պատմության թանգարանը պահպանում եւ ցուցադրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը եւ մշակույթը ներկայացնող նմուշներ եւ հավաքածուներ. պալեոլիտի ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերի մոտ 400000 պատմական եւ մշակութային առարկաներ |
ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան / Իր լեգենդար կոնյակներով հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը հիմնադրվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում` 1887թ.-ն: 1900թ.-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում գործարանի արտադրանքը զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշերի վրա «Cognac» բառը գրելու բացառիկ իրավունք: Իսկ 1945թ.-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած Դվին կոնյակը |
Հանրապետության հրապարակ / Հանրապետության հրապարակը գտնվում է Երևանի սրտում և նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին: Հրապարակը զարդարում են երգող ու պարող շատրվանները, 2 թանգարան և կառավարական տպավորիչ շենքերը՝ կառուցված 1920-1950թթ-ներին: Հրապարակի կենտրոնում քարե նախշերով հսկայական սալահատակ է, որը բարձրից դիտելիս հիշեցնում է հայկական գորգ |
2Օր
Չարենցի կամար / Չարենցի կամարը գտնվում է Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին: Այստեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Արարատ լեռը |
Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում: |
Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը: |
Քարերի Սիմֆոնիա / Քարերի սիմֆոնիան կամ Բազալտե երգեհոնը բնական հրաշք է, որը գտնվում է Գառնու կիրճում: Բաց մի թողնեք աշխարհում ամենագեղեցիկ բազալտե սյուները տեսնելու հնարավորությունը |
Քայլարշավ Քարերի Սիմֆոնիայից դեպի Հավուց Թառ վանք / Հավուց Թառը կիսավեր միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Խոսրովի արգելոցում |
Դուդուկի կենդանի կատարում Գառնիում / Դուդուկը ծիրանի փայտից պատրաստված հին հայկական երաժշտական գործիք է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկն ու նրա երաժշտությունը հռչակել է որպես Մարդկանց ոչ նյութական ժառանգության արժեք |
Ֆոտոատելիե Մարաշլեան / «Մարաշլեան» ֆոտոատելիեն հայկական ազգային և ռետրո հագուստներով առաջին ֆոտոստուդիան է Հայաստանում: Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստներով պրոֆեսիոնալ ֆոտոսեսիանները բոլորին պարգևում են անմոռանալի զգացողություններ և հիշողություններ |
3Օր
Խոր Վիրապի վանք / Վանքի անվանումը նշանակում է «խոր փոս»: Բաց մի թողեք ստորգենտյա զնդանը, որտեղ 287-301թթ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Խոր Վիրապ վանքից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը |
Արենի-1 քարանձավ / Արենի-1-ը քարանձավային համալիր է, որտեղ հայտնաբերվել են աշխարհում հնագույն՝ 5500 տարեկան կաշվե ոտնամանը և հնագույն՝ 6100 տարեկան գինեգործարանը |
Նորավանք / Նորավանքը 13-րդ դարի հիասքանչ վանական համալիր է, որը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված բլրի վրա |
Քայլարշավ դեպի Սմբատաբերդ / Միջնադարյան այս անառիկ ամրոցը գտնվում է պատմական Եղեգիս գյուղի հարևանությամբ, անմատչելի լեռան գագաթին: Սմբատաբերդի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, սակայն հզոր պարիսպները շատ բան են պատմում նրա մասին |
Զորաց եկեղեցի / Զորաց եկեղեցին կառուցվել է 1303թ. եւ հայկական եկեղեցիների շարքում եզակի է իր ճարտարապետությամբ: Այն ունի նախասրահ, որտեղ զինվորները ձիերին նստած ստացել են եկեղեցու օրհնությունը ճակատամարտ մեկնելուց առաջ |
Բեզոարյան այծերի և արջերի դիտարան Շատին գյուղում / Շատին գյուղում Մաթևոսյան Մելիքի տունը ամենամոտն է գտնվում բեզոարյան այծերի և արջերի բնակության վայրին |
4Օր
Շաքիի ջրվեժ / Շաքիի ջրվեժը շատ գեղեցիկ է: 18մ բարձրությամբ այս հրաշքը ձեզ կզարմացնի իր գեղեցիկ տեսարանով |
Զորաց Քարեր մեգալիթյան համալիր / Զորաց-Քարերը կամ Քարահունջը մեգալիթյան համալիր է՝ բաղկացած երկու մետր բարձրությամբ հարյուրավոր քարերից: Հնագետները եւ աստղագետները նշում են նրա նմանությունը Անգլիայի Սթոունհենջում գտնվող քարերի շրջանակների հետ |
Քայլարշավ դեպի Հին Խոտ և Հին Շինուհայր բնակավայրեր / Գտնվելով 1500 մ բարձրության վրա և շրջապատված լինելով անմատչելի ժայռերով ՝ Հին Խոտը իրավամբ կոչվում է «Հայկական Մաչու Պիչչու»: Շինուհայրը ևս մեկ հին գյուղ է և այն ամենամեծ գյուղական բնակավայրն է Սյունիքի մարզում: Արշավ դեպի Հին Խոտ և Հին Շինուհայր բնակավայրեր |
5Օր
ՏաԹևեր / Տաթևի ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը առանց կանգառի անցնում է 5752մ: Այն դեպի Տաթևի վանք տանող ամենակարճ ուղին է՝ լի գեղատեսիլ եւ տպավորիչ տեսարաններով |
Տաթևի վանք / Տաթեւի վանքը հայկական ճարտարապետության մարգարիտն է: Այն հիմնադրվել է 9-րդ դարում եւ եղել է միջնադարյան Հայաստանի հոգեւոր եւ կրթական կարեւորագուն կենտրոն |
Քայլարշավ Տաթևի վանքից դեպի Մեծ Անապատ և Սատանի կամուրջ / |
Հին Խնձորեսկ քարանձավային գյուղ / Հին Խնձորեսկը միջնադարյան քարանձավային գյուղ է: Ժամանակի ընթացքում մարդիկ քարանձավներից տեղափոխվել են Խնձորեսկի նոր հատված: Ներկայումս գյուղի երկու հատվածները միմյանց միացնում է 160 մետր երկարությամբ ճոճվող կամուրջը |
Ջերմուկ / Ջերմուկը լեռնային առողջարանային քաղաք է, որի անունը նշանակում է «տաք հանքային աղբյուր»: Այն գրավիչ է իր գեղեցիկ ջրվեժով, արհեստական լճերով, զբոսավայրերով, շրջակա անտառներով եւ հանքային ջրերով |
6Օր
Քայլարշավ Գնդեվազ գյուղից դեպի Գնդեվանք / |
Օրբելյանների իջևանատուն / Ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա գտնվող Օրբելյանների քարավանատունը ամենալավ պահպանվածն է ողջ երկրում |
Նորատուսի գերեզմանատուն / Սա խաչքարերի ամենամեծ հավաքածուն է: Պատմության համաձայն, Լենկթեմուրի արշավանքի ժամանակ գյուղացիները խաչքարերի վրա հագցնում են զինվորական հագուստ, սաղավարտ և ամրացնում զենքեր: Հեռվից խաչքարերի բազմությունը նմանվում է բազմամարդ բանակի, ինչի արդյունքում թշնամու բանակը նահանջում է |
Միքաելյանների ընտանեկան ֆերմա / Ֆերման մասնագիտացված է կաթնամթերքի արտադրության և վերամշակման մեջ՝ մասնավորապես պանրի արտադրության. գինով պանիր, կոնյակով պանիր և այլն: Ֆերման այցելուների համար ունի ընդարձակ եւ հարմարավետ տարածք |
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է |
Նավարկություն դեպի Ճայերի կղզի / |
7Օր
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու |
Դիլիջան / Դիլիջանը առողջարանային քաղաք է, որը կառուցվել է Դիլիջանի ազգային պարկում: Այն աշխարհի եզակի քաղաքներից է, որը գտնվում է ազգային պարկի տարածքում: Բնություն, մշակույթ, պատմություն, խոհանոց, ՍՊԱ... |
Քայլարշավ դեպի Ջուխտակ եվ Մաթոսավանք / |
Ջուխտակ վանք / Ջուխտակ հայերենից թարգմանանաբար նշանակում է երկու: Ահա երկու փոքրիկ վանք՝ թաքնված լեռնային անտառում, կարելի է տեսնել թեթև քայլարշավի ժամանակ: |
Մաթոսավանք / Անտառի արահետով բարձրանալուց հետո այս փոքրիկ, բայց հարուստ զարդարված վանքը կզարմացնի ձեզ: Տեղանքն ունի միստիկ մթնոլորտ: Մաթոսավանքը գտնվում է Ջուխտակավանքի հարևանությամբ: |
Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն / Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն |
Պարզ լիճ / Պարզ լիճը գտնվում է Դիլիջանյան խիտ անտառի սրտում: Լճի ջինջ ջրերը արտացոլում են շրջակա ծառերը ինչպես հայելին: Լճի տարածքում կարելի է զբաղվել նավարկությամբ, զիփլայնինգով եւ այլն |
8Օր
Ապագա Ռեզորթ / Հանգստավայրը ապահովում է հանգսիտ եւ ակտիվ ժամանց Իջևանի լեռներում: Անտառներ, դաշտեր, արշավներ, էքստրիմ, զիփլայն, ձիավարություն, հեծանվավազք, ձկնորսությունը եւ այլն |
Արշավ դեպի Լաստիվեր / Զարմանալի տեսարաններ, ջրվեժի գեղեցիկ կասկադներ, ծառերի վրա փոքր տնակներ, միստիկ քարանձավներ, սաղարթախիտ անտառներ: |
ArmBee Honey Farm / Ալավերդի քաղաքում զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ոչ միայն համտեսել համեղ մեղր, այլև բարելավել իրենց առողջությունը ապիթերապիաի՝ մեղվաբուժության միջոցով |
Հաղպատի վանք / Հաղպատը միջնադարյան վանական համալիր է, որը կառուցվել է 10 - 13-րդ դարերում: Այն ներկայացնում է հայկական կրոնական ճարտարապետության ծաղկման ամենագեղեցիկ օրինակներից մեկը: Կան նաև 11-13-րդ դարերի մի շարք հիանալի խաչքարեր: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: |
9Օր
Զարնի-Պարնի քարայր-ամրոց / Զարնի-Պարնին միջնադարյան քարայր-ամրոց է, որը կառուցվել է 10-12-րդ դարերում։ Այն բաղկացած է 3 քարանձավներից, որոնցից մեկում ժամանակին պահվել և ոչնչացումից փրկվել են Հաղպատի վանքի գրքերը. Համալիրում գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են Լոռիի կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ նմուշներ |
Քայլարշավ Օձունից դեպի Հոռոմայր և Քոբայր վանքերը / |
Օձունի վանք / Օձունը եզակի եկեղեցի է, որը գտնվում է գեղատեսիլ վայրում: Կառույցի ամենահին մասը թվագրվում է 5-րդ դարից: Եկեղեցու հարևանությամբ կա կոթող-մահարձան, որը բավականին հազվագյուտ հուշարձան է |
Վերին Հոռոմայրի վանք / Վերին Հոռոմայրի վանքը չափսերով փոքր, սակայն ճարտարապետությամբ և պատմամշակութային կարևորությամբ բացառիկ հուշարձան է՝ տեղակայված Օձուն գյուղի հարևանությամբ, Դեբեդի կիրճի եզրին, սարահարթի վրա |
Քոբայրի վանք / Կոբայրը 12-րդ դարի հայկական վանք է, որը գտնվում է խոր կիրճում: Վանքի ավերակները պարունակում են Քրիստոսի և տասներկու առաքյալների որմնանկարներ: |
10Օր
Քարի լիճ / Քարի լիճը գտնվում է Արագած լեռան լանջին ծովի մակարդակից 3,185 մ բարձրության վրա: Լճի ջրի մեծ մասը առաջանում է սառույցից և ձնից: Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ուստի ջուրը բավականին սառն է: 1942 թվականին հիմնադրված ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան գտնվում է մերձակայքում, որտեղ ուսումնասիրվում են տիեզերական ճառագայթները |
Արագած լեռ / Արագած լեռը կամ «Արայի գահը» ունի չորս գագաթ, որից հյուսիսայինը, 4,090 մետր բարձրությամբ, ամենաբարձրն է Հայաստանում: Այն ամենատարածված արշավային ուղղություններից մեկն է |
Ամբերդ / Ամբերդը 7-րդ դարի ամրոց է: Այն գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա և այդ պատճառով էլ անվանվել է Ամբերդ՝ «ամպերի ամրոց» |
Հայոց այբուբենի հուշարձան / Հայկական այբուբենի այս անսովոր հուշարձանը բաղկացած է հայկական 39 տառատեսակների 2 մետր բարձրությամբ տուֆե զարդաքանդակներից |
Սաղմոսավանք / Սաղմոսավանքը 13-րդ դարի բացառիկ վանական համալիր է, որը գտնվում է Քասախի վեհ կիրճի բարձրադիր հատվածում: Քանի որ «սաղմոս» բառը նշանակում է հոգեւոր երգ, իսկ եկեղեցու ակուստիկան զարմանալի է, այն անվանվել է Սաղմոսավանք |
11Օր
Վերնիսաժի շուկա / Վերնիսաժը բացօթյա շուկա է եւ լավագույն վայրը՝ հայկական հուշանվերներ եւ ժողովրդական արվեստի աշխատանքներ գտնելու համար |
Գումի շուկա / Համեղ շուկան չորացրած մրգերի սիրահարների համար է եւ ոչ միայն... |
Զվարթնոցի տաճար / «Ավերակների տաճարը» ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն 7-րդ դարում կառուցված առաջին շրջանաձեւ եռահարկ եկեղեցին է: 3 դար անց այն ավերվել է երկրաշարժից: Այնուհետեւ հայերը սկսեցին կառուցել ավելի կայուն և ուղղանկյունաձև եկեղեցիներ |
Էջմիածնի Մայր Տաճար / 301-303 թթ. կառուցված Էջմիածնի տաճարը Հայ Առաքելական եկեղեցու մայր եկեղեցին է: Այն համարվում է աշխարհի ամենահին տաճարը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում |
Արմենիա Վայն գինեգործարան / Արմենիա Վայն գինու գործարանը Հայաստանում ամենամեծն է` կառուցված հայկական դասական ճարտարապական ոճով |