+374 77 26-24-20

Քարերի Սիմֆոնիա

  • Գառնի, Կոտայք
  • Երևանից 28 կմ
  • Հնվ - Դկտ

«Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» Հայաստանի բնության ամենահայտնի և տպավորիչ հուշարձաններից մեկն է: Այն գտնվում է Գառնիի ձորում, Ազատ գետի աջ ափին:

Հուշարձանը իրենից ներկայացնում է մինչև 100 մետր բարձրությամբ իրար կպած հազարավոր սյունաձև բազալտներ: Այն իր տեսքով հիշեցնում է երգեհոն երաժշտական գործիքը և այդ պատճառով ստացել է «Բազալտե երգեհոն» պաշտոնական անվանումը: Սակայն առավել հայտնի է «Քարերի սիմֆոնիա» անվանումով:

Հսկայական քարազանգվածն ունի հրաբխածին ծագում և առաջացել է հզոր լավայի արդյունքում: Լավային հոսքերի ստորին հատվածները դանդաղ սառչելու արդյունում ստացել են հնգանիստ և վեցանիստ հատույթով սյուների տեսք:

Քարերի Սիմֆոնիայի անմիջական հարևանությամբ է գտնվում «Անհայտ Քարանձավ» բնության հուշարձանը, իսկ դեմ դիմաց, Ազատ գետի հակառակ ափին սկսվում է Խոսրովի անտառ պետական արգելոցը: Գետի ափերը իրար է միացնում Գառնիի միջնադարյան կամուրջը:

Գրավչություններ մոտակայքում