- Բջնի, Կոտայք
- Երևանից 45 կմ
- Հնվ - Դկտ
Բջնի բերդը կամ Բջնիի ամրոցը հիմնադրվել է դեռ վաղ միջնադարում: 10-րդ դարում Պահլավունի իշխանների ջանքերով ամրոցը վերակառուցվում և հզորացվում է. անմատչելի ժայռերով և 12-15 մետր բարձրությամբ կրկնակի պարիսպներով պաշտպանված ամրոցը ստանում է ստրատեգիական և տնտեսական կարևոր նշանակություն: 13-րդ դարից ամրոցին իշխել են Զաքարյան իշխանները: Այն բազմաթիվ անգամ ենթարկվել է արշավանքների և ավերածությունների, մասնավորապես՝ սելջուկ թուրքերի ու մոնղոլների կողմից, իսկ 17-րդ դարում վերջնականապես ամայացել է: Պահպանվել են պարիսպների զգալի մասը, գաղնտուղի, տարբեր նշանակության բազմաթիվ շինությունների ավերակներ