+374 77 26-24-20

Բնության դիտում

  • Էկո տուր
  • 8 օր / 7 գիշեր
  • Ապր - Սպտ

Նկարագրություն

Այս տուրը հրաշալի հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանի բազմազան ֆաունային և գեղեցիկ բնությանը: Երթուղին անցնում է Հայաստանի 4 մարզերով և ներառում է կենդանիների տարբեր դասերի տասնյակ տեսակների դիտարկում: Բոլոր կենդանիները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ նրանց 80 տոկոսը՝ Միջազգային Կարմիր գրքում: Հատկանշական է, որ նրանցից կովկասյան գորշ արջը Հայաստանի ամենախոշոր կենդանին է, բեզորյան այծը այստեղ ապրել է դեռևս հազարամյակներ առաջ և պատկերված են ժայռապատկերների վրա, իսկ հայկական որորը հանդիսանում է էնդեմիկ տեսակ:
*Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:

1Օր

Կենդանադիտարկում և թռչնադիտարկում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Կենդանադիտարկում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում / Բեզոարյան այծ, կովկասյան գորշ արջ
Թռչնադիտարկում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում / Մորուքավոր անգղ, սև անգղ, քարարծիվ, օձակեր արծիվ, այծկիթ

2Օր

Կենդանադիտարկում և թռչնադիտարկում Վեդի քաղաքի հարակից կիսաանապատային տեղանքում

Կենդանադիտարկում Վեդի քաղաքի հարակից կիսաանապատային տեղանքում / Միջերկրածովային կրիա, կովկասյան ագամա, երկարովոտ սցինկ, գյուրզա
Թռչնադիտարկում Վեդի քաղաքի հարակից կիսաանապատային տեղանքում / Անապատային թոչուններ, մորուքավոր անգղ և սև անգղ
Խոսրովի անտառ արգելոցի թանգարան /

3Օր

Թռչնադիտարկում Արմաշ գյուղի արհեստական լճերի տարածքում

Թռչնադիտարկում Արմաշ գյուղի արհեստական լճերի տարածքում / Այստեղ հանդիպում են շուրջ 50 տեսակի թռչուններ. տարգալակտուց, քաջահավ, մեծ և փոքր ձկնկուլ, բադերի տեսակներ, սպիտակապոչ եղտյուրիկ, արագիլ
Կենդանադիտարկում Արմաշ գյուղի արհեստական լճերի տարածքում / Եղեգնակատու

4Օր

Կենդանադիտարկում Գնիշիկի կիրճում

Նորավանք / Նորավանքը 13-րդ դարի հիասքանչ վանական համալիր է, որը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված բլրի վրա
Կենդանադիտարկում Գնիշիկի կիրճում / Բեզոարյան այծ, կովկասյան գորշ արջ

5Օր

Կենդանադիտարկում Եղեգիս և Հերմոն գյուղերի հարակից տարածքներում

6Օր

Թռչնադիտարկում Սևան ազգային պարկում

Նավակով թռչնադիտարկում Սևանա լճի Ճայերի կղզու շուրջ / Հայկական որոր, մեծ ձկնկուլ, կարմիր բադ և այլն
Թռչնադիտարկում Սևանա լճի ափին / Հայկական որոր, մեծ ձկնկուլ, կարմիր բադ և այլն
Սևան ազգային պարկի թանգարան / Թանգարանում ցուցադրված է Սևան ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև պատմության և կենցաղի մասին պատմող բազմազան հավաքածու: Հատկապես աչքի է ընկնում թռչունների հարուստ հավաքածուն: Իսկ թանգարանի զարդն է համարվում Սևանա լճից երբևէ բռնված ամենամեծ իշխան ձուկը՝ 16 կգ քաշով և 95 սմ երկարությամբ

7Օր

Թռչնադիտարկում և կենդանադիտարկում Դիլիջան ազգային պարկում

Թռչնադիտարկում Դիլիջան ազգային պարկում / Միջին, սև և կանաչ փայտփոր, 3 տեսակի ճանճորս, երաշտահավերի տեսակներ
Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն / Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն