Երևան / Վերցրեք ձեզ հետ անմոռանալի հիշողություններ Հայատանի 2800-ամյա, միևնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաքից, որը հայտնի է որպես «Վարդագույն քաղաք»: Վարդագույն շենքեր, հնագույն ավերակներ, թանգարաններ, պուրակներ, երգող շատրվաններ եւ այլն
Հայաստանի Պատմության Թանգարան / Հայաստանի պատմության թանգարանը պահպանում եւ ցուցադրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը եւ մշակույթը ներկայացնող նմուշներ եւ հավաքածուներ. պալեոլիտի ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերի մոտ 400000 պատմական եւ մշակութային առարկաներ
ԱՐԱՐԱՏ Կոնյակի Գործարան / Իր լեգենդար կոնյակներով հայտնի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը հիմնադրվել է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում` 1887թ.-ն: 1900թ.-ին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում գործարանի արտադրանքը զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշերի վրա «Cognac» բառը գրելու բացառիկ իրավունք: Իսկ 1945թ.-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին նվիրել է ԱՐԱՐԱՏ Կոնյակի գործարանի արտադրած Դվին կոնյակը
Հանրապետության հրապարակ / Հանրապետության հրապարակը գտնվում է Երևանի սրտում և նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին: Հրապարակը զարդարում են երգող ու պարող շատրվանները, 2 թանգարան և կառավարական տպավորիչ շենքերը՝ կառուցված 1920-1950թթ-ներին: Հրապարակի կենտրոնում քարե նախշերով հսկայական սալահատակ է, որը բարձրից դիտելիս հիշեցնում է հայկական գորգ
2Օր
Չարենցի կամար / Չարենցի կամարը գտնվում է Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին: Այստեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Արարատ լեռը
Գեղարդի վանք / Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում:
Գառնու Տաճար / Գառնիի Տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Հունահռոմեական ոճի այս հիանալի տաճարը կառուցվել է մ.թ. առաջին դարում: Ժայռի եզրին տեղակայված տաճարից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Ազատ կիրճը:
Քարերի Սիմֆոնիա / Քարերի սիմֆոնիան կամ Բազալտե երգեհոնը բնական հրաշք է, որը գտնվում է Գառնու կիրճում: Բաց մի թողնեք աշխարհում ամենագեղեցիկ բազալտե սյուները տեսնելու հնարավորությունը
Լավաշի Պատրաստում Գառնիում / Հայկական ավանդական հացը` Լավաշը, որպես մշակույթի արտահայտություն, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է
Հանգիստ Սևանա լճի ափին / Ինչ անել. նավարկություն, սերֆինգ, կայտսերֆինգ, հիդրոցիկլ, առագաստային սպորտ, վեյքբորդինգ, դայվինգ, պարապլան, թռչնադիտարկում
Դիլիջան / Դիլիջանը առողջարանային քաղաք է, որը կառուցվել է Դիլիջանի ազգային պարկում: Այն աշխարհի եզակի քաղաքներից է, որը գտնվում է ազգային պարկի տարածքում: Բնություն, մշակույթ, պատմություն, խոհանոց, ՍՊԱ...
Պարզ լիճ / Պարզ լիճը գտնվում է Դիլիջանյան խիտ անտառի սրտում: Լճի ջինջ ջրերը արտացոլում են շրջակա ծառերը ինչպես հայելին: Լճի տարածքում կարելի է զբաղվել նավարկությամբ, զիփլայնինգով եւ այլն
4Օր
Ապագա Ռեզորթ / Հանգստավայրը ապահովում է հանգսիտ եւ ակտիվ ժամանց Իջևանի լեռներում: Անտառներ, դաշտեր, արշավներ, էքստրիմ, զիփլայն, ձիավարություն, հեծանվավազք, ձկնորսությունը եւ այլն
Արշավ դեպի Լաստիվեր / Զարմանալի տեսարաններ, ջրվեժի գեղեցիկ կասկադներ, ծառերի վրա փոքր տնակներ, միստիկ քարանձավներ, սաղարթախիտ անտառներ:
5Օր
Ռաֆթինգ Դեբեդի կիրճում / Ռաֆթինգ Թումանյան գյուղից դեպի Ալավերդի քաղաք: Ռաֆթինգի ընթացքում հյուրերը հեռվից կարող են տեսնել Հոռոմայր և Կոբայր վանական համալիրները
Սանահինի վանք / Սանահինի վանքը հիմնադրվել է 10-րդ դարում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 10-11դդ.-ում եղել է կարևորագույն հոգևոր, մշակութային և գիտական կենտրոն. Այն ունեցել է հարուստ գրադարան և այնտեղ դասավանդվել են հումանիտար գիտություններ, երաժշտություն և բժշկություն
Զարնի-Պարնի քարայր-ամրոց / Զարնի-Պարնին միջնադարյան քարայր-ամրոց է, որը կառուցվել է 10-12-րդ դարերում։ Այն բաղկացած է 3 քարանձավներից, որոնցից մեկում ժամանակին պահվել և ոչնչացումից փրկվել են Հաղպատի վանքի գրքերը. Համալիրում գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են Լոռիի կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ նմուշներ
Հաղպատի վանք / Հաղպատը միջնադարյան վանական համալիր է, որը կառուցվել է 10 - 13-րդ դարերում: Այն ներկայացնում է հայկական կրոնական ճարտարապետության ծաղկման ամենագեղեցիկ օրինակներից մեկը: Կան նաև 11-13-րդ դարերի մի շարք հիանալի խաչքարեր: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
6Օր
Ձիարշավ Լոռիում, Օձունից դեպի Արդվի վանք / Ձիարշավի երթուղին ներառում է Լոռու մարզի միջնադարյան Արդվի վանքը և «Օձի պորտ» բնության հուշարձանը: Հաճելի ձիավարության հետ մեկտեղ մասնակիցները կվայելեն Օձունի դաշտերի և շրջակա բնության գեղեցիկ տեսարանները:
Օձունի վանք / Օձունը եզակի եկեղեցի է, որը գտնվում է գեղատեսիլ վայրում: Կառույցի ամենահին մասը թվագրվում է 5-րդ դարից: Եկեղեցու հարևանությամբ կա կոթող-մահարձան, որը բավականին հազվագյուտ հուշարձան է
Հայոց այբուբենի հուշարձան / Հայկական այբուբենի այս անսովոր հուշարձանը բաղկացած է հայկական 39 տառատեսակների 2 մետր բարձրությամբ տուֆե զարդաքանդակներից
Ամբերդ / Ամբերդը 7-րդ դարի ամրոց է: Այն գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա և այդ պատճառով էլ անվանվել է Ամբերդ՝ «ամպերի ամրոց»
Սաղմոսավանք / Սաղմոսավանքը 13-րդ դարի բացառիկ վանական համալիր է, որը գտնվում է Քասախի վեհ կիրճի բարձրադիր հատվածում: Քանի որ «սաղմոս» բառը նշանակում է հոգեւոր երգ, իսկ եկեղեցու ակուստիկան զարմանալի է, այն անվանվել է Սաղմոսավանք
7Օր
Խոր Վիրապի վանք / Վանքի անվանումը նշանակում է «խոր փոս»: Բաց մի թողեք ստորգենտյա զնդանը, որտեղ 287-301թթ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Խոր Վիրապ վանքից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը
Արենի-1 քարանձավ / Արենի-1-ը քարանձավային համալիր է, որտեղ հայտնաբերվել են աշխարհում հնագույն՝ 5500 տարեկան կաշվե ոտնամանը և հնագույն՝ 6100 տարեկան գինեգործարանը
Նորավանք / Նորավանքը 13-րդ դարի հիասքանչ վանական համալիր է, որը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված բլրի վրա
Հին Կամուրջ գինեգործարան / Հին կամուրջն ընտանեկան բիզնես է` հիմնադրված 1998 թ-ին։ Առաջարկում է գործարանի տուր և համտես տեղական պանրով և մեղրով։ Կախված տարվա եղանակից, այցելուները կարող են մասնակցել խաղողաքաղին, թորմանը և շշալցմանը: Հին Կամուրջը համատեղում է հայկական և ժամանակակից գինեգործական տեխնոլոգիաներն ու սարքավորումները
Զորաց եկեղեցի / Զորաց եկեղեցին կառուցվել է 1303թ. եւ հայկական եկեղեցիների շարքում եզակի է իր ճարտարապետությամբ: Այն ունի նախասրահ, որտեղ զինվորները ձիերին նստած ստացել են եկեղեցու օրհնությունը ճակատամարտ մեկնելուց առաջ
Շաքիի ջրվեժ / Շաքիի ջրվեժը շատ գեղեցիկ է: 18մ բարձրությամբ այս հրաշքը ձեզ կզարմացնի իր գեղեցիկ տեսարանով
Զորաց Քարեր մեգալիթյան համալիր / Զորաց-Քարերը կամ Քարահունջը մեգալիթյան համալիր է՝ բաղկացած երկու մետր բարձրությամբ հարյուրավոր քարերից: Հնագետները եւ աստղագետները նշում են նրա նմանությունը Անգլիայի Սթոունհենջում գտնվող քարերի շրջանակների հետ
Ուխտասարի ժայռապատկերներ / Ուխտասարը կարևոր հնագիտական գտածոյի վայր է. ժայռապատկերներով մեծ դաշտ ՝ Ուխտասարի գագաթին ՝ 3000-3300 մ բարձրությունների վրա: Ժայռի բեկորների վրա քանդակները ներկայացնում են որսորդական տեսարաններ, կենդանիների լայն տեսականի, երկրաչափական ձևեր, կենդանակերպի նշաններ, աստղագիտական մարմիններ և երևույթներ, արարողակարգային պարի տեսարաններ և այլն
Գորիս / Գորիս քաղաքը գտնվում է Սյունիքի մարզում և իրենից ներկայացնում է կարեւոր մշակութային եւ պատմական քաղաք: Հին Գորիսի քարե բուրգեր, Սբ. Հռիփսիմեի 4-րդ դարի բազիլիկ, հին քաղաք, թանգարաններ, թատրոն և այլն
9Օր
ՏաԹևեր / Տաթևի ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը առանց կանգառի անցնում է 5752մ: Այն դեպի Տաթևի վանք տանող ամենակարճ ուղին է՝ լի գեղատեսիլ եւ տպավորիչ տեսարաններով
Տաթևի վանք / Տաթեւի վանքը հայկական ճարտարապետության մարգարիտն է: Այն հիմնադրվել է 9-րդ դարում եւ եղել է միջնադարյան Հայաստանի հոգեւոր եւ կրթական կարեւորագուն կենտրոն
Հին Խնձորեսկ քարանձավային գյուղ / Հին Խնձորեսկը միջնադարյան քարանձավային գյուղ է: Ժամանակի ընթացքում մարդիկ քարանձավներից տեղափոխվել են Խնձորեսկի նոր հատված: Ներկայումս գյուղի երկու հատվածները միմյանց միացնում է 160 մետր երկարությամբ ճոճվող կամուրջը
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության: