+374 77 26-24-20

Ձիարշավ Լոռիում, Օձունից դեպի Արդվի վանք

  • Օձուն, Լոռի
  • Երևանից 162 կմ
  • Հնվ - Դկտ

Մինչև ձիարշավի սկսվելը մասնակիցները կայցելեն հրաշագեղ Օձունի վանք: Այնուհետև Օձուն գյուղի մոտակայքում նրանց կդիմավորեն փորձառու ուղեկցորդը և գեղեցիկ ձիերը: Ձիարշավը կսկսվի այստեղից և կհասնի միջնադարյան Արդվի վանք: Հաճելի ձիավարության հետ մեկտեղ մասնակիցները կվայելեն Օձունի դաշտերի և շրջակա բնության գեղեցիկ տեսարանները: Երթուղին անցնելու է Արդվի գյուղի միջով: Այնուհետև մասնակիցները կտեսնեն «Օձի պորտ» բնության հուշարձանը: Օձի պորտից քիչ հեռու Արդվի վանքն է:
Արդվի վանք այցելությունից և հանգստանալուց հետո մասնակիցները մի փոքր այլ երթուղով կվերադառնան Օձուն գյուղ:

Ճանապարհին մասնակիցներին սպասվում է թեյի, սուրճի և քաղցրավենիքի հյուրասիրություն: Ցանկության դեպքում բնության գրկում կարող ենք պիկնիկ կազմակերպել: Ձիարշավին կարելի է մասնակցել խմբով կամ կոլեկտիվով:

Երթուղու տևողությունը՝ 3-4 ժամ է, իսկ ընդհանուր երկարությունը՝ 13-15 կմ:

Այլ տեսարժան վայրեր Օձուն գյուղում