- Դասական տուրեր
- 1 օր
- Հնվ - Դկտ
Նկարագրություն
Ամեն տարի սոճիների փոշոտման ժամանակ(մայիսի վերջից հունիսի սկիզբ) այցելուները շտապում են Ստեփանավանի Դենդրոպարկ՝ վայելելու այստեղի բնությունը և բուժիչ օդը: Իսկ ամռանը դենդրոայգում կարելի է զովանալ ամռան շոգից: Եվ ընդհանրապես, ցանկացած սեզոնի այստեղ կարելի է զբոսնել գեղեցիկ ծառուղիներով, շնչել թթվածնով հարուստ օդ և պիկնիկ անել:
Դենդրոայգու ճանապարհին է գտնվում Տորմակավանք եկեղեցին, իսկ նրա մոտ գտնվող ծառուղում կարելի է գեղեցիկ ֆոտոշարք անել: Տորմակավանքից երթուղին հասնում է դեպի Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, որը պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցուն և յուրահատուկ է իր ճարտարապետությամբ:
Էքսկուրսիայի հաջորդ կանգառը Լոռի բերդ ամրոցն է, որը եղել է միջնադարյան Հայաստանի հզոր ամրոցներից մեկն: Ամրոցի տարածքից բացվում է հիանալի տեսարան դեպի Ձորագետի և Ուռուտ գետի կիրճերը: Լոռի բերդից կարելի է իջնել դեպի Ուռուտի կիրճ, որտեղ պահպանվել է 11-12դդ. Միսխանայի կամուրջը:
Վերադարձի ճանապարհին սպասվում է այցելություն նաև Տառերի պուրակ:
1Օր
Տորմակավանք / Տորմակավանքը 5-6 դարի կիսավեր եկեղեցի է: Այն գտնվում է Ստեփանավանի դենդրոայգու մոտ, ճանապարհի եզրին: 1962 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի «Տերն ու ծառան» ֆիլմի մի քանի դրվագներ նկարահանվել են Տորմակավանքում: |
Ստեփանավանի Սոճուտ դենդրոայգի / Ստեփանավան Դենդրոպարկը գեղեցիկ դենդրարիում է բազմատեսակ ծառերով եւ ծաղիկներով: Այստեղ դուք կարող եք շնչել թարմ օդ եւ զբոսնել ծառուղիով |
Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի / Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցուն և յուրահատուկ է իր ճարտարապետությամբ: |
Լոռի բերդ / 11-րդ դարի բերդի ավերակները 35 հա մակերեսով տարածվում են բարձրավանդակի վրա, որը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Խորը ձորը եւ 20-25 մ բարձրության պարիսպները Լոռու բերդն անմատչելի էին դարձնում |
Միսխանայի կամուրջ / Միսխանայի կամուրջը կառուցվել է XI—XII-րդ դդ. Ուռուտի կիրճում՝ Ուռուտ(Միսխանա) գետի վրա: Կամուրջը Ուռուտի կիրճով ելք և մուտք է ապահովել Լոռի Բերդ ամրոցի համար: |
Հայոց այբուբենի հուշարձան / Հայկական այբուբենի այս անսովոր հուշարձանը բաղկացած է հայկական 39 տառատեսակների 2 մետր բարձրությամբ տուֆե զարդաքանդակներից |
Արժեք
Անձ | Վարորդ | Գիդ և վարորդ |
---|---|---|
1-2 | AMD50000 Սեդան |
AMD85000 Սեդան |
3 | AMD50000 Սեդան |
AMD95000 Մինիվեն |
4-6 | AMD61000 Մինիվեն |
AMD95000 Մինիվեն |
7 | AMD61000 Մինիվեն |
AMD135000 Միկրոավտոբուս |
8-17 | AMD100000 Միկրոավտոբուս |
AMD135000 Միկրոավտոբուս |
* Նշված է ընդհանուր արժեքը
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
* Տուրը անհատական է և կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկության:
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ օդորակիչով
- Դիմավորում և ճանապարհում հյուրանոց
Չի ներառում
- Մուտքի տոմս - Ստեփանավանի Սոճուտ դենդրոայգի
- Մուտքի տոմս - Լոռի բերդ