- Դասական տուրեր
- 2 օր / 1 գիշեր
- Մյս - Հկտ
1Օր
Սևան ազգային պարկի թանգարան / Թանգարանում ցուցադրված է Սևան ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև պատմության և կենցաղի մասին պատմող բազմազան հավաքածու: Հատկապես աչքի է ընկնում թռչունների հարուստ հավաքածուն: Իսկ թանգարանի զարդն է համարվում Սևանա լճից երբևէ բռնված ամենամեծ իշխան ձուկը՝ 16 կգ քաշով և 95 սմ երկարությամբ
|
Սևանա լիճ / Կապուտակ Սեւանը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Շրջապատված լինելով Գեղամա լեռներով և գտնվելով ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա՝ այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է
|
Սեւանավանք / Սեւանավանքը գտնվում է Սեւանա լճի ափին, Սևանի թերակղզու բարձրադիր մասում: Ի սկզբանե, 874թ.-ին, վանքը կառուցվել է փոքրիկ կղզում, բայց ավելի ուշ, Իոսիֆ Ստալինի ժամանակ, ջրի մակարդակը ընկավ մոտ 20 մետր, իսկ կղզին վերածվեց թերակղզու
|
Կիլիկիա առագաստանավ / «Կիլիկիա» առագաստանավը Կիլիկիայի Հայկական Թագավորության 13-րդ դարի առևտրային նավի կրկնօրինակն է: Այն հայկական մշակույթի բացառիկ նմուշ է:
|
2Օր
Նորատուսի գերեզմանատուն / Սա խաչքարերի ամենամեծ հավաքածուն է: Պատմության համաձայն, Լենկթեմուրի արշավանքի ժամանակ գյուղացիները խաչքարերի վրա հագցնում են զինվորական հագուստ, սաղավարտ և ամրացնում զենքեր: Հեռվից խաչքարերի բազմությունը նմանվում է բազմամարդ բանակի, ինչի արդյունքում թշնամու բանակը նահանջում է
|
Միքաելյանների ընտանեկան ֆերմա / Ֆերման մասնագիտացված է կաթնամթերքի արտադրության և վերամշակման մեջ՝ մասնավորապես պանրի արտադրության. գինով պանիր, կոնյակով պանիր և այլն: Ֆերման այցելուների համար ունի ընդարձակ եւ հարմարավետ տարածք
|
Հայրավանք / Սևանա լճի ափի ժայռերին տեղակայված գեղատեսիլ Հայրավանքը կառուցվել է 9-12 դարերում: Հնագիտական պեղումների արդյունքում վանքի մոտակայքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր, որը թվագրվում է վաղ բրոնզե դարաշրջանին
|
* Տուրը անհատական է և այն կարող է փոխվել ըստ ձեր ցանկության:
* Նշված է ընդհանուր արժեքը
Ներառում է
- Հարմարավետ տրանսպորտ և պրոֆեսիոնալ վարորդ
- Օդորակիչ
- Ջուր