+374 77 26-24-20

Ռեստորան Հայկանուշ

  • Դիլիջան, Տավուշ
  • Երևանից 96 կմ
  • Հնվ - Դկտ

Հայկանուշ ռեստորանը գտնվում է Դիլիջան քաղաքի պատմական Շառամբեյան փողոցում: Ռեստորանը գործում է 19րդ դարում կառուցված եռահարկ տան տարածքում: Ժամանակին այդ տանը ապրել է Հայկանուշ անունով մի կին, ում անունով էլ կոչվել է ռեստորանը:

Ռեստորանը առաջարկում է իսկական հայկական խոհանոց, որտեղ ուրույն տեղ են զբաղեցնում Արևմտյան Հայաստանի ուտեստները: Խոհանոցը ներառում է նաև Դիլիջանում հայտնի ծառի սնկով ուտեստներ, ինչպես նաև մանկական մենյու:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի ռոստորանի ինտերիերը, որտեղ կոլորիտային ոճը համադրված է ժամանակակից նրբաճաշակ ոճի հետ: Սրահների թույլ լուսավորությունը, ռեստորանի հին ոճը և ավանդական ուտեստները հյուրերին հաղորդում են այնպիսի զգացողություն, կարծես հայտնվել են 19րդ դարում:

Գրավչություններ մոտակայքում