- Ուրցաձոր, Արարատ
- Երևանից 61 կմ
- Հնվ - Դկտ
Ուրցաձոր գյուղից դեպի միջնադարյան Տափի բերդ տանող այս գեղեցիկ երթուղին անցնում է հարթավայրերով, բլուրներով ու սարերի լանջերով: Ճանապարհին մի քանի տեղ մասնակիցները ձիերով կանցեն գետը, կբարձրանան գեղեցիկ ժայռի վրա, որտեղ կարելի է նկարվել և վայելել հրաշալի համայնապատկերներ: Երթուղու ամենատպավորիչ մասը 10րդ դարում կառուցված Տափի բերդն է և նրա շրջակայքը: Թեև ամրոցը չափերով փոքր է, սակայն շատ գեղեցիկ է և զարմանալիորեն համահունչ շրջակա բնությանը:
Ձիերով պատմական վայր այցելելը յուրահատուկ զգացողություն է պարգևում: Ամրոցի պատմական շունչը և տարածքում ձիերով շրջելը ակամայից ձեզ մտովի կտեղափոխեն միջնադար:
Ամրոցի տարածքում կարելի է հանգստանալ, պիկնիկ անել և այցելել ամրոցի ներսում գտնվող փոքրիկ եկեղեցին: Այնուհետև մասնակիցները կբարձրանան ամրոցի մոտ գտնվող բլրի վրա, որտեղից Տափի բերդը երևում է ինչպես ափի մեջ: Հրաշալի տեսարանները վայելելուց հետո մասնակիցները այլ երթուղով կվերադառնան Ուրցաձոր գյուղ: Վերադարձի ճանապարհին կա մի գեղեցիկ ժայռ, որն ունի երկրաբանական երկու շերտ՝ վերին մասը կարմարավուն, իսկ ստորին մասը՝ մոխրագույն: Այստեղ ժայռի եզրին ձիերով կանգնած կարելի է շատ գեղեցիկ նկարներ անել:
Վերադարձի վերջին հատվածը անցնում է դաշտերով, որտեղ հրաշալի հնարավորություն է քառատրոփ ձիավարելու համար:
Ձիարշավը դեպի Տափի բերդ հասանելի է տարվա բոլոր եղանակներին, քանի որ երթուղին նաև կարող է անցնել միայն դաշտերով և գրունտային ճանապարհներով:
Ձիարշավի տևողությունը 4-5 ժամ է, երկարությունը՝ 15-16 կմ: